Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Սրանք առանց նախկինների կյանք չունեն

Սրանք առանց նախկինների կյանք չունեն
22.01.2024 | 12:31

Առիթ ունեցա լսելու պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին հեռուստատեսային բանավեճը։ Մի կողմ եմ թողնում այն փաստը, որ «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գիտականորեն ապացուցեց գրքի անորակությունը և էթիկապես ոչնչացրեց դասագրքի հեղինակի կերպարը։ Ճիշտ արեց։

Բայց ինձ համար զզվելի էր հակառակ կողմից շարունակ կրկնվող թեզը, թե նախկինում էլ են եղել խնդիրներ դասագրքերում, նախկին իշխանությունների ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում, նախկինում այսպես, նախկինում այնպես։

Այն, որ Հայաստանի կրթական համակարգը քանդվել է նախկինների օրոք, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Նախկինների օրոք դպրոցական կրթությունը դարձավ 12 տարի՝ դեգրադացնելով երեխաներին, նախկինների օրոք դպրոցներ մտան տարատեսակ պարազիտներ, ի վերջո, նախկինների օրոք են թերի կրթություն ստացել, ազգայինից հեռու մնացել ու բույսի նման աճել այսօրվա իշխանական շատ նախարարներ ու պատգամավորներ՝ դառնալով պատուհաս հայ ազգի ու հայկական պետականության համար։

Բայց մենք խոսում ենք ներկայի մասին, որտեղ դասագիրք գրել են ոչ թե անցյալում մնացած նախկինները, այլ ներկայում իշխողները և նրանց մանկլավիկները։

Նախկիններին մի խնդրանք ունեմ։ Մի 2 ամսով արձակուրդ վերցրեք ու հեռացեք՝ Նիկոլի ամբողջ ոհմակը քաղաքական ինքնասպանություն գործած կլինի։ Սրանք առանց նախկինների կյանք չունեն։ Հետաքրքիր է, իրենց ամուսնական անկողնում է՞լ ամեն ինչ համեմատում են նախկինների հետ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ