Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Վեր կաց, հայորդի՛, ժամն է ելնելու

 Վեր կաց, հայորդի՛, ժամն է ելնելու
31.01.2024 | 14:14

Չէ՞ որ Արցախով նորից հայացանք,

ներսը մաքրեցինք, իրականացանք,

այո, Արցախով մենք անկախացանք,

շուրջը փլվում էր, բայց մենք վեր կացանք,

հաղթանակ տարանք, ուսեր շտկեցինք,

Մայր Հայաստանի մի վերք բուժեցինք:

Ախր, Արցախով Հայաստան դարձանք,

ախր, Արցախով վիհից բարձրացանք,

մի՞թե մոռացանք։

Չէ՞ որ կռիվ էր՝ կենաց և մահու,

կյանք չէր, սխրանք էր, ժայթքած հրաբուխ,

տղերքը` հերթով, մեկը մեկից զիլ,

իրենք՝ նահատակ, հոգիներն՝ արծիվ,

հողը պահեցին, խազեցին արյամբ,

երկինքը վառվեց պատվախնդրությամ:

Հիմա եկել ես, թառել ես գահին,

Ինքդ՝ խեղկատակ, դավաճան մի սին,

ասում ես՝ Հողը դու կտաս թուրքի՞ն․․․

Հողը՝ մեր, կտաս արյունռուշտ թուրքի՞ն,

Հողը՝ Հայրերի, արյունաշաղախ,

գրված, չգրված օրենքով՝ անծախ,

կվերցնե՞ս, կտա՞ս,

կտա՞ս ու կապրե՞ս,

քեզ կասեն՝ ապրե՞ս․․․

Նզովյալ լինես, հավերժ անիծյալ,

դու, հոգով ստրուկ, թուլամորթ, տկար,

որ արժանի ես այլ դատաստանի,

տարար, խեղեցիր մանչ ու պատանի,

բայց քո երազում նրանք դեռ կգան,

Հրայր Դժոխքից մինչ Վարդան Դուշման,

մի Մոնթե, Արմեն, Աշոտ ու Արթուր,

ու մի Խենթ Բեկոր՝ ցավին ի տրիտուր։

Վեր կաց, հայորդի, ժամն է ելնելու,

Ժամն է մեր նախնյաց ոխը հեղելու։

05. 09. 2023թ․

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 6717

Մեկնաբանություններ