Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.02.2024 | 00:01

Փա՜ռք Քեզ,

Տեր Աստված մեր,

որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:

Մարդասեր Աստված,

այս գիշերվա ընթացքում,

որը մոտենում է,

փրկիր մեղքից,

ազատիր չարից

և առաջնորդիր դեպի բարի գործեր:

Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին

արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝

պահելով խաղաղության մեջ:

Տեր Աստված մեր,

տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին,

վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:

Ամեն։

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ