Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անթալիայում Արևմուտքը բաց տեքստով ասաց, որ մեր տան տերը Թուրքիան պետք է լինի

Անթալիայում Արևմուտքը բաց տեքստով ասաց, որ մեր տան տերը Թուրքիան պետք է լինի
02.03.2024 | 13:09

ՈՒնենալ միաժամանակ և՛ Ռուսաստան, և՛ Արևմուտք արտաքին քաղաքականություն՝ ի շահ Հայաստանի, սկզբունքորեն անհնար է։

Դա նույնն է, երբ ապրում ես հանցագործություններով լի վայրում, բայց տունդ ո՛չ պարիսպ ունի, ո՛չ դուռ։ Եվ այս պայմաններում ով ուզում ես եղիր, որքան ուզում ես ասա, որ ընտանիքդ սիրում ես, միևնույն է, պաշտպանել չես կարողանալու։

Արևմուտքի և-ը տանդ տարածքի պարիսպն ու դուռը քանդողն է։ Արևմուտքի թիրախը տանդ ներսն է։

Ռուսաստանը ընտանիքիդ գործերին չի խառնվում, թողնում է, որ ուզածդ ձևով տանդ ներսը կառուցես։ Դեռ մի բան էլ օգնում է այդ հարցում։ Այսինքն, լինելով Ռուսաստանի հետ, տանդ տերը դու ես լինում։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Արևմուտքը բաց տեքստով ասաց, որ մեր տան տերը Թուրքիան պետք է լինի։ Սա էլ Հայաստանի վարած երկարամյա բազմավեկտոր քաղաքականության հետևանքն է։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ