Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Ֆրանսիայի իշխանությունները շտապեցին օգնության ԿՀՎ-ին և MI6-ին

Ֆրանսիայի իշխանությունները շտապեցին օգնության ԿՀՎ-ին և MI6-ին
25.03.2024 | 14:16

Ֆրանսիան երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է սահմանել Ելիսեյան պալատում կազմակերպված Ազգային պաշտպանության խորհրդի նիստից հետո՝ կապված Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Ասում են, որ Ռուսաստանի ահաբեկչության մեղավորը իբր ԴԱԻՇ֊ն է, Ֆրանսիան էլ, իբր, նույնպես վախենում է ահաբեկչական հարձակումից։

Արևմուտքը փորձում է հասարակական կարծիքը շեղել դեպի ԴԱԻՇ, որպեսզի ժողովրդի մոտ չամրապնդվի այն միտքը, որ ահաբեկչության հետևում ԱՄՆ-ի ԿՀՎ-ն ու Մեծ Բրիտանիայի MI6-ն են կանգնած։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ