ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Հայաստան 1918

Հայաստան 1918
07.04.2024 | 16:07

(սկիզբը` այստեղ)

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԴԵՊՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Կովկասյան ռազմաճակատում ձեռք բերած հաղթանակների շնորհիվ ռուսական բանակը գրավել էր Օսմանյան կայսրության տարածքի մի մասը, որի մեջ էր համարյա ամբողջ Արեւմտյան Հայաստանը:
Այս հանգամանքը (չնայած՝ 1915 թ. տեղի ունեցած սարսափելի ոճիրին` հայոց մեծ եղեռնին) չէր կարող նոր հույսեր չարթնացնել հայ ժողովրդի մոտ։ Սակայն իրադրությունը շեշտակի փոխվել է 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո։
Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծել է
Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ՕԶԱԿՈՄ), որի նախագահ է դարձել կադետական կուսակցության անդամ Խառլամովը։ Անդամներն էին երկու վրացի՝ Ա. Չխենկելին եւ Ք. Աբաշիձեն, մեկ հայ` Միքայել Պապաջանյանը (կադետ), մեկ ադրբեջանցի՝ Մ. Ջաֆարովը։
Պետք է ասել, որ հենց սկզբից էլ ՕԶԱԿՈՄ-ի մեջ թելադրող դերը վրաց մենշեւիկների ձեռքն է անցել, մանավանդ որ ժամանակավոր
կառավարության կազմում բավական ազդեցիկ էր մենշեւիկներ Ծերեթելու եւ Չխեիձեի ներկայությունը։
Աստիճանաբար ձեւավորվում էր մենշեւիկ-մուսավաթական բլոկը, որը ոչ միայն ուղղված էր Ռուսաստանի, այլեւ Հայաստանի դեմ։ Այս բլոկի ամբողջ վտանգը զգում էին սթափ գործիչները եւ զգուշացնում դրա հետեւանքների մասին:
Ահա երկու փաստ։ Ստեփան Շահումյանն ընդգծում էր. «Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Անդրկովկասում գոյություն ունի վրացական-մուսուլմանական հակահեղափոխական ազնվական բլոկ եւ եթե երեկ ուրիշներն էին ղեկավարում այդ բլոկը, ապա այժմ
հակահեղափոխական ազնվական բլոկի ոգին է Ակակի Չխենկելին»:
Բաքվի դաշնակցականների ղեկավարներից՝ Սերգեյ Մելիք-Յոլչյանը գրել է. «Գործադիր կոմիտեն, կոալիցիոն սկզբունքներով կազմուած լինելով սոցիալիստական կուսակցութիւններից, կը տեսնէր Մուսավաթի քրիստոնէաջինջ աշխատանքները Ատրբէջանի սահմաններում...
մահացու հարւած հասցնելու յեղափոխութեան, քշելու այլազգիներին Բագուից, անջատւելու յեղափոխական Ռուսաստանից...» («Հայրենիք», մայիս, 1925, էջ 117):
Բոլորն էլ զգում էին մենշեւիկ-մուսավաթական բլոկի բուն
նպատակները, սակայն միշտ չէ, որ կատարվում էին ճիշտ քայլեր: Այս ասելով, ես նկատի ունեմ առաջին հերթին դաշնակցության միանալը վերոհիշյալ երկու կուսակցություններին:
1917 թ. նոյեմբերի վերջին վրաց մենշեւիկների կամքով լուծարվել է ՕԶԱԿՈՄ-ը, եւ կազմվել է Անդրկովկասի կոմիսարիատ` Ե. Գեգեչկորիի գլխավորությամբ։ Մենշեւիկներն իրենց բուն նպատակները կոծկում էին հայկական զորքի միջոցով Թուրքիայի հավանական ներխուժումը
կասեցնելու «մտահոգությամբ»:
Սակայն, ստեղծված այսպիսի վիճակը ոչ մեկին չէր անհանգստացնում, թեեւ զգում էին դրա տխուր հետեւանքները։
Իսկ ի՞նչ էր կատարվում Կովկասյան ռազմաճակատում։ Արեւմուտքում ձախողվել էր Կերենսկու հրամանով կատարված ընդհանուր հարձակումը։ Ռուս զինվորն այլեւս չէր ուզում կռվել: Տապալվել էր ցարի գահը, հեղափոխությունը կատարել էր իր խնդիրը, եւ ռուս ժողովուրդը դեմ էր պատերազմին:
Երկարատեւ պատերազմն ավելի էր խորացրել Ռուսաստանի սոցիալ-քաղաքական ճգնաժամը։ Եվ այդ ճգնաժամն անպայման պետք է ազդեր Արեւմտյան եւ Կովկասյան ռազմաճակատներում կռվող ռուսական բանակի ընդհանուր կարգապահության վրա։ Այսպիսի վիճակը գցել էր
նաեւ բանակի մարտունակությունը։
Կարեւոր ազդեցություն էր գործում նաեւ մարդկային կորուստը։ Ընդհանուր կարգապահության ու մարտունակության անկման վրա
Մինչեւ 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը ռուսական բանակը տվել էր 6 միլիոնից ավելի մարդու կորուստ, այդ թվում մոտ 560 հազար սպանված, 2 միլիոն 440 հազար վիրավոր, 2 միլիոն 640 հազար գերի եւ
այլն: Ռուսական բանակը կորցրել էր 63 հազար սպա:
Բնականաբար, սոցիալ-քաղաքական ճգնաժամի պայմաններում մարդկային հսկայական կորուստները խոշոր ազդակ էին բանակի կազմալուծման համար։
Պատերազմն իսկապես հոգնեցրել էր Ռուսաստանի ժողովրդին, սակայն Կերենսկու կառավարությունը մտադրություն չուներ այն ավարտել: Թիկունքում եւս տեղավորված շատ զորամասերում զինվորների խլրտումները դառնում էին անկասելի։ Հատկապես այդ տեսակետից աչքի էին ընկնում Պետերբուրգում եւ Կիեւում տեղակայված զորամասերը։
Կառավարությունը ուրիշ այլ միջոց չգտնելով խնդիրը լուծելու համար, որոշել է այդ զորամասերն ուղարկել Կովկասյան ռազմաճակատ։ Դժվար չէ կռահել, թե այդ զորամասերի զինվորներն ինչպես պետք է իրենց պահեին ռազմաճակատում:
Միանգամայն բնական էր, որ վերոհիշյալ տրամադրությունները պետք է գերիշխող դառնային նաեւ Կովկասյան ռազմաճակատում կռվող ռուս զինվորների մեջ։ Անդրկովկասում գործող շատ քաղաքական ուժերի պարզ էր դառնում այդ տրամադրությունների հետեւանքը։
(շարունակելի)

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ