Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սրբազանը պիտի՛ հասնի Երևան

Սրբազանը պիտի՛ հասնի Երևան
06.05.2024 | 10:32

Թափոնը ավելի ու ավելի է խճճվում իր թանձրացրած ճահճի մեջ։ Շեֆերը հիստերիկ անընդհատությամբ պահանջում են հավաստի թվացող բանսարկություններ՝ չկատարելու դեպքում սպառնալով վեց տարվա կանոնավոր լափը քթներից բերել։ ՈՒ սրանք, մանրադիտակներն առած, ամեն կերպ փորձում են մի բիծ, մի աննշան սև հետք գտնել Սրբազանի կենսագրության մեջ, ու չգտնելով՝ բստրում են ու բստրում։ Չի բացառվում, որ վաղը-մյուս օրը լևոն շիրինյանը հրապարակավ հայտարարի, որ ինքը Բագրատ Սրբազանի որդին է, ընդ որում՝ ամենակրտսեր որդին։ ՈՒ ցույց կտա փաստաթղթերի մի կույտ՝ հաստատված MIT-ի ու CIA-ի կնիքներով։ Բանսարկությունների պարտավորություն է դրված նաև խոզի, ուղտի, ղուշբազ քածի ու մնացած բոլոր-բոլոր տականքների վրա։ Դրանք ճար չունեն, պիտի ինչ-որ կերպ արտահայտվեն՝ ավելի ցայտուն ի ցույց դնելով իրենց նողկալի բնույթը։ Մի պահ պատկերացրեք, եթե մանրադիտակներից մեկը «սխալմամբ» ուղղեին իրենց տիրոջ վրա։ Ախր դրա կենսագրության մեջ ոչ մի լավ բան չկա։ Նույնիսկ մանկության տարիների մեջ մի լուսավոր բան չկա․ ծայրից ծայր խաբել-գցել, գործ տալ ու գործ սարքել է։

Բագրատ Սրբազանը անպայման պիտի հասնի Երևան։ Մենք հասկանում ենք չէ՞, որ ուժային կառույցները, որ 2018-ին աննկատ, բայց ուշի ուշով հետևում էին, որ թափոնաթափորի անվտանգությունը անթերի լինի, հիմա պիտի փորձեն ամեն կերպ սադրել ժողովրդական շարժումը։ Լավ է, որ շատերը Սրբազանի շուրջ ստվարացող աջակիցների բազմության մեջ նկատում են մեկ-երկու վարձու արարածների ու մատնացույց անում։ Մինչև Երևան դրանք ավելի են շատանալու, ու լավ կլիներ, որ Սրբազանին ուղեկցողների մեջ լինեին հիշյալ կառույցները ժամանակին պատվախնդրությունից լքած փորձառու ու սրատես անձինք՝ հնարավոր սադրանքները կանխելու համար։

Սրբազանը պիտի՛ հասնի Երևան։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ