Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իրանական էլիտան մրցունակ է և ի վիճակի է հաղթահարելու ճգնաժամերը

Իրանական էլիտան մրցունակ է և ի վիճակի է հաղթահարելու ճգնաժամերը
20.05.2024 | 14:26

Իրանը խորքային պետություն ունեցող երկիր է, որտեղ կա ձևավորված հոգևոր-ազգային էլիտա։ Իրանական էլիտան մրցունակ է և ի վիճակի հաղթահարելու ճգնաժամերը։

Վստահ եմ՝ բարեկամ Իրանը կհաղթահարի այս աղետի հետևանքները, և ներքին քաղաքական կյանքի ու կայունության վրա որևէ էական ազդեցություն չի լինի։

Եթե զուգահեռ տանենք Ադրբեջանի և Հայաստանի միջև, ապա հստակ է, որ երկու երկրներն էլ չունեն ազգային էլիտա, ինչը անձով պայմանավորված խորը ճգնաժամերի առիթ կլինի։

Հայաստանի միակ առավելությունը այս պարագայում հոգևոր էլիտայի առկայությունն է, որը մինչ այս պահը, ցավոք, չունի այնպիսի ազդեցություն, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանա նաև ազգային էլիտա ձևավորելու քաղաքական պատասխանատվություն ստանձնել։

Ահա այսպիսի աղետներ ու ֆորս-մաժորներ աչքի առաջ ունենալով է նաև, որ այնքան պնդում եմ՝ Հայաստանը պետք է ունենա ձևավորված ազգային էլիտա իր բոլոր բաղադրիչներով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2916

Մեկնաբանություններ