Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ազատվել ու այլևս թույլ չտալ, որ երկրում հաստատվի սոդոմական դիկտատուրա

Ազատվել ու այլևս թույլ չտալ, որ երկրում հաստատվի սոդոմական դիկտատուրա
26.05.2024 | 15:27

2018 թվականից միայն աղետներ է, որ պատուհասել են Հայոց աշխարհը։

Բնական աղետներին հաջորդել են մարդածին աղետները, ու առաջին բանը, որ հիշում ես, Սոդոմ և Գոմոր քաղաքների վրա ուղարկված երկնային պատիժն էր։

Հայաստանը վերածվել է սոդոմական մեղքի ու քաոսի մեջ ապրող գորշ տարածքի։

Միայն սոդոմական բարքեր երկրում հաստատողներից ազատվելով է, որ փրկության ուղին կմոտենա։

Այսօր այդ եզակի հնարավորությունը կա, ազատվել ու այլևս թույլ չտալ, որ երկրում հաստատվի սոդոմական դիկտատուրա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3670

Մեկնաբանություններ