Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դա բիծ է իմ կենսագրության վրա, որ ես 2018-ի ապրիլի 23-ին ողջունել եմ իրեն

Դա բիծ է իմ կենսագրության վրա, որ ես 2018-ի ապրիլի 23-ին ողջունել եմ իրեն
06.06.2024 | 18:17

Ես էլ ունեմ լուսանկար Փաշինյանի հետ, հեղափոխության ժամանակ դժբախտություն եմ ունեցել նույնիսկ իրեն ողջունելու, ինչի համար ցավում եմ, մեղա եմ գալիս, ներողություն եմ խնդրում և ասում եմ, որ սխալվել եմ:

Իբր իմ դեմ կոմպրոմատ է, այսինքն` իրենք համաձայն են, որ վատն են, պիտի չլուսանկարվեի իրենց կողքին:

Ես սխալվել եմ, ներողություն եմ խնդրում, բայց էդ բիծը կմնա իմ կենսագրության վրա միշտ:

Դա բիծ է իմ կենսագրության վրա, որ ես 2018-ի ապրիլի 23-ին ողջունել եմ իրեն:

Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը, չեմ կարող ջնջել, ինչքան ուզում է ներողություն խնդրեմ:

Միքայել Արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ

Դիտվել է՝ 6869

Մեկնաբանություններ