Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Այս իշխանությունները ողբերգական ելքով պատերազմի հրձիգներ են

Այս իշխանությունները ողբերգական ելքով պատերազմի հրձիգներ են
28.06.2024 | 09:19

Եթե այսօրվա իշխանությունները նպատակ դնեին ունենալ մարտունակ և դիմադրունակ բանակ, ապա 4 տարին լիիրավ բավարար էր այդպիսի բանակ կառուցելու, անհրաժեշտ պաշտպանական ենթակառուցվածք ստեղծելու, թշնամուն իր հիմնական զենքից` «ուժի կիրառման սպառնալիքից» զրկելու և իրական խաղաղության բանակցություններ սկսելու համար։

Բայց այս իշխանություններն ընտրել են ամենախայտառակ տարբերակը` սպառազինության գնման միջոցով ստեղծել բանակաշինության պատրանք։ Իսկ մարտունակ բանակ ունենալու համար սպառազինությունն առաջին ու միակ գործոնը չէ։ Հատկապես, եթե ձեռք բերված սպառազինության օգտագործման, քո ունեցած համակարգին ինտեգրելու ինքնուրույն ռեսուրս չունես։

Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ` այս իշխանությունները ոչ թե խաղաղության, այլ մեզ համար ողբերգական ելքով պատերազմի հրձիգներ են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3681

Մեկնաբանություններ