Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հայ ժողովուրդը պիտի ճանաչի հուդաներին

Հայ ժողովուրդը պիտի ճանաչի հուդաներին
07.08.2024 | 20:54

«Հայրենիքին ավելի շատ հակված են դաճանելու այն մարդիկ, որոնք չունեն սեփական ազգի, սեփական էթնոսի հետ հոգեբանական նույնացում, այսինքն, «ես հայ եմ» զգացողությունը այդ մարդկանց մոտ թույլ է։ Այս դեպքում հեշտ է դավաճանել այն ազգին, որի հոգեբանական մասնիկը դու քեզ չես զգում։ Սրանք մարդիկ են, որոնք չունեն կայուն արժեհամակարգ, ուստի, ցանկացած հարմար առիթի դեպքում նրանք կարող են մեծ կամ փոքր գումարով ծառայել թշնամուն»։

Սրանք հայտնի հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքերն են։

Իմ շատ սիրելի հոգեբանի խոսքերին կավելացնեմ հետևյալը. այսօր ոմանք նենգափոխում են պատմությունը՝ հարմարեցնելով թշնամու ցանկություններին ու ծախվելով «30 արծաթով»...

ՈՒ նմանները, որ թաքնվում են ազգային կերպարի տակ, վերամբարձ տիտղոսներ իրենց վերագրելով, վաղ, թե ուշ բացահայտվելու են...

Հայ ժողովուրդը պիտի ճանաչի հուդաներին։

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6186

Մեկնաբանություններ