Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյա, կարդինալ Քևին Ֆարելը, որը երկուշաբթի առավոտյան հայտարարեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին, կծառայի որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոր պապի ընտրությունը՝ հայտնում է Վատիկանը: 77-ամյա Ֆարելը, որը ծնվել է Իռլանդիայում, վաղեմի կապեր ունի Միացյալ Նահանգների հետ:               
 

Ֆիննախարարի ցինիզմն ու պետբյուջեի մսխումը

Ֆիննախարարի ցինիզմն ու պետբյուջեի մսխումը
08.08.2024 | 18:14

2018-ին Հայաստանի արտաքին պարտքը 6,7 միլիարդ դոլար էր, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից աղաղակում էր վերցվող մեծ վարկերի մասին։ Հիմա Հայաստանի արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար է, վարկային բեռի տակ կքած Հայաստանի իշխանությունը շարունակում է ծանրացնել այդ բեռը։ Կառավարությունը 75 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցրել, որ բյուջեի պակասուրդը լրացնի։ Այդ առթիվ ֆինանսների նախարար Վահե Հովաննիսյանը հայտարարել է` սենսացիաներ են պտտվում ՀՀ պետական պարտքի շեմի մասին: Նա ասել է․ «Այդքան կարևոր չէ պարտքի չափը, ինչքան որ կարևոր է պարտքով ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը»: Արդյունավետության մասին։ Թմրանյութ գովազդող ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի համար պետբյուջեից 6 միլիոն դոլար են տվել, օրերս 49 ծառայողական թանկ ավտոմեքենա գնել, ոչ արդյունավետ աշխատող, բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին պարգևատրել տասնյակ միլիարդավոր դրամներով, կառավարական շքեղ դաչաներն են «ռեմոնտ արել», տուրիստական կայֆերով արտերկիր անիմաստ, թանկ գործողումների մեկնել, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող, մեկ անձից հրատապ գնումներ արել, զանազան ֆեստիվառներով փողեր մսխել։ Ինչպես հեղափոխության ղեկավարը կասեր՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց դա է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9173

Մեկնաբանություններ