Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Իրական գործողությունները կտեսնենք Օլիմպիական խաղերի ավարտից հետո

Իրական գործողությունները կտեսնենք Օլիմպիական խաղերի ավարտից հետո
09.08.2024 | 17:30

ՈՒկրաինան ճիշտ, բայց վտանգավոր մարտավարություն է ընտրել՝ գործողություններ հակառակորդի տարածքում։ Սա պատերազմի ոսկե կանոններից մեկն է հաջողության հասնելու համար՝ ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի դաշտ։ Մարտավարական առումով սա ճիշտ քայլ է, բայց այ ռազմավարական առումով՝ ծայր աստիճան վտանգավոր։ ՈՒկրաինան պետք է գրեթե հարյուր տոկոսով վստահ լինի, որ կարող է հետ մղել ռուսական զորքն այն տարածքներից, որոնց վրա, մեծ հավանականությամբ, մոտ շրջանում հարձակում կգործի ՌԴ-ն։

Եթե ուկրաինացիներին հաջողվի հետ մղել, ուրեմն կարող են բեկում մտցնել, իսկ եթե չհաջողվի, ուրեմն պետք է պատրաստվեն լիակատար պարտության։

Իրանի առաջարկով Իսլամական համագործակցության երկրների խորհրդի ԱԳ նախարարների արտահերթ նիստ է անցկացվել, որի օրակարգում Իսրայելի գործողություններն են եղել։ Իրանի հայտարարությունը շատ բաց, առանց ավելորդ դիվանագիտական տերմիների է եղել։ Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով խախտվել է Իրանի ինքնիշխանությունը և վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը։ Նմանատիպ բաց տեքստով հայտարարության իրական գործողությունները, կարծում եմ, կտեսնենք օլիմպիական խաղերի ավարտից հետո։

Այս երկու հակամարտությունների մասշտաբների աճը աշխարհին նոր մարտահրավեր կարող է նետել։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4849

Մեկնաբանություններ