ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մեր ազգը, թիկունքից դաշույն ստանալուց հետո, դեռևս վերականգնման փուլում է

Մեր ազգը, թիկունքից դաշույն ստանալուց հետո, դեռևս վերականգնման փուլում է
18.08.2024 | 10:14

Ինչո՞ւ է Նիկոլը էժանագին նկարներ անում՝ հեծանիվ քշելով կամ խաշլամային ոգևորված նայելով։

Նրան թվում է, թե ամբողջ հայ ժողովուրդը հիմար ու անպատիվ, էժանագին ու ստամոքսի մեռած ամբոխ է, որը ուրախանում է միայն խաշլամայի ու թռի-վռի կյանքի համար։ Ու քանի որ Նիկոլին ու նրա թուրք տերերին այդպես է թվում, նա այդպիսի հիմար բաներ էլ մատուցում է ժողովրդին։

Բայց այդպես չէ։

Հայ ժողովուրդը ունի պատիվ ու արժեքներ, և դրանք ամենևին էլ խաշլաման չեն։

Պարզապես մեր ազգը, թիկունքից դաշույն ստանալուց հետո, դեռևս վերականգնման փուլում է։

Կվերականգնվի, կտեսնեք, թե ինչ պատիվ ու արժեքներ ունի։

Շատ շուտով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ