ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կաբարդինները հայաստանցիներից փող են շորթում

Կաբարդինները հայաստանցիներից փող են շորթում
22.08.2024 | 12:25

Ռուսաստանից ավտոմեքենաներով Հայաստան եկող հայաստանցիներից Կաբարդինա-Բալկարիայի տարածքում զանազան պատրվակներով փող են շորթում։ Ճանապարհին կանգնած են զինված կաբարդինների խմբեր, ովքեր, տեսնելով հայկական կամ տրանզիտ պետհամարանիշերով ավտոմեքենաներ, դրանք կանգնեցնում, զանազան պատրվակներ են բռնում։ Ընկերներիցս մեկը ստիպված կաբարդիններին 5 հազար, մյուսը՝ 1500 ռուսական ռուբլի կաշառք է տվել։ Հայաստանը եթե նորմալ իշխանություն ունենար, կդիմեր ՌԴ իշխանությանը ՝ ՀՀ քաղաքացիներին կաբարդինների ռեկետից ազատելու պահանջով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4299

Մեկնաբանություններ