Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-9

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-9
11.10.2024 | 15:34

(սկիզբը` այստեղ)

Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) նախարարությունը (ՑԱՀԱԼ) Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) երեկ հերթական անգամ սպառնացել է պատասխան հարվածով, որն այս անգամ բնութագրել է որպես մահաբեր, այո, այո, հենց «մահաբեր» բառով:
Իսրայելը մտադիր է հարվածել Իրանի տարածքին՝ ի պատասխան նրա հրթիռային հարձակման։ Ինչպես փոխանցել է Իսրայելի հեռուստատեսության 12- րդ ալիքը, նման հայտարարությամբ է հանդես եկել հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, անշուշտ, անտեսելով, որ Իսրայելի վրա Իրանի հոկտեմբերի 1- ի հրթիռային հարձակումը հարկադիր պատասխան քայլ էր ԻԻՀ- ի և վերջինիս դաշնակիցների նկատմամբ հրեական պետության ագրեսիայի կամ պետական ահաբեկչության
Գալանտի խոսքով՝ հարվածը կրելու է անսպասելի և մահաբեր բնույթ։ Այն այնքան կտրուկ կլինի, որ իրանցիները «ոչինչ չեն հասցնի հասկանալ»։
«Իրանական հարձակումը ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրիտ,- հայտարարել է Գալանտն իսրայելական բանակի հետախուզության ստորաբաժանումներից մեկի հետ հանդիպման ժամանակ։- Մեր հարձակումը, ընդհակառակը, կլինի մահաբեր, չափազանց ճշգրիտ և, որ ամենակարևորն է, անսպասելի»:
Ինչպես տեղեկացրել ենք նախորդիվ, Իրանն արդեն միանգամայն հստակ հայտարարել, զգուշացրել է, թե իսրայելական հարձակմանը վերստին ենթարկվելու դեպքում ինչ հզոր հակահարված կտա: Իրադարձությունների՝ վերոնշյալ սցենարով զարգացման դեպքում Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ մեր տարածաշրջանում, մեծ պատերազմը կդառնա անխուսափելի, որն իր բոցերի մեջ կարող է ընդգրկել նաև Հայաստանը՝ պատերազմում Իրանի ներգրավվածության ու մեր բարեկամ պետության հնարավորությունների նվազման առիթից ադրբեջանա- թուրքական տանդեմի օգտվելու ու մեր երկրի վրա հարձակվելու դեպքում:
Իսրայելի պաշտպանության նախարարը միաժամանակ ստել է, թե իրանական հարձակումը չի վնասել Իսրայելի ՌՕՈւ- ին։ Ընդգծենք, որ թեև ավիաբազաները, ինչպես հավաստել է Գալանտը, շարունակում են աշխատանքը, սակայն դա բնավ չի նշանակում, թե այնտեղ եղած ռազմական ինքնաթիռների մի մասը չի տուժել։ Ինչ վերաբերում է հարձակման ենթարկված «Նևատիմ» և «Թել- Նոֆ» ավիաբազաներին, ապա հոկտեմբերի 1- ի հարձակմանը հաջորդած ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր էր նորոգել թե՛ թռիչքավայրէջքային ուղին, թե՛ ռադարային կայանը՝ իրանական հրթիռներից վնասված լինելու դեպքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ուժերը չեզոքացրել են սեպտեմբերին սպանված «Հըզբոլահ»- ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի արդեն երկու իրավահաջորդներին: Ցանկանալով ապացուցել, որ ՄԱԿ- ն իր համար զրոյի արժեք ունի և ինքը թքել է ՄԱԿ- ի և ՄԱԿ- ի ԱԽ- ի ցանկացած որոշման վրա, որն իր շահերին դեմ է կամ իր ուզածով չէ, Իսրայելը հարվածել է Լիբանանում ՄԱԿ- ի առաքելության օբյեկտին:
Ինչպես առաքելության աղբյուրին հղում անելով, հայտնել է «Al Jazeera»- ն, իսրայելցի զինվորականները կրակ են բացել Լիբանանում ՄԱԿ- ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների շտաբ- բնակարանի տարածքում գտնվող օբյեկտի ուղղությամբ:
«Իսրայելական բանակը հարվածել Ռաս էն Նակուրայում UNIFIL ուժերի շտաբ- բնակարանի դիտաշտարակին»,- հայտնել է հեռուստաալիքը:
Ըստ «Al Jazeera»- ի աղբյուրների, իսրայելցի զինվորականներն, ընդհանուր առմամբ, կրակ են բացել Լիբանանի հարավում ՄԱԿ- ի խաղաղապահների երեք դիրքերի ուղղությամբ, երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Ինչպես ավելի վաղ գրել էր իսրայելական «Times of Israel» թերթը, ՑԱՀԱԼ- ը «Հըզբոլահ»- ի դեմ ցամաքային գործողության ընթացքում իր դիրքերը տեղակայել է խաղաղապահների առաքելության կողքին՝ վտանգի ենթարկելով ՄԱԿ- ի ներկայացուցիչներին:
Դժվար չէ հասկանալ, որ ՑԱՀԱԼ- ն այսպիսով ՄԱԿ- ի առաքելության ներկայացուցիչներին վերածել է իր համար կենդանի վահանի՝ այն հաշվարկով, որ «Հըզբոլահ»- ն իր կրակին չի պատասխանի կամ լիարժեք չի պատասխանի՝ զգուշանալով ՑԱՀԱԼ- ի հարևանությամբ գտնվող ՄԱԿ- ի խաղաղապահներին վնասելուց, իսկ եթե պատասխանի և նրանք վնասվեն, մեղքը կընկնի «Հըզբոլահ»- ի վրա: «Հըզբոլահ»- ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելցի զինվորականների ջոկատը Մարուն Ար- Ռաս բնակավայրի շրջանում ՄԱԿ- ի խաղաղապահներին օգտագործել է որպես կենդանի վահան:
Հիմա, կարծում ենք, դժվար չէ հասկանալ, թե կենդանի վահան օգտագործելու առումով ումից են իրենց դասերն առել Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարները, մասնավորապես, Ուկրաինայի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, հայտնի ցեղի ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկին: Կենդանի վահան օգտագործելու հրեական պետության նույն՝ ծայրահեղ անբարո և հակամարդկային գործելակերպով հայտնի է նաև Ադրբեջանը :
Ցանկանալով ապացուցել, որ ինքը Մերձավոր Արևելքում կարող է անել այն, ինչ ցանկանում է, և անուղղակիորեն մարտահրավեր նետելով Սիրիայի դաշնակից Ռուսաստանին, Իսրայելը հոկտեմբերի 8- ին հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մազզե շրջանում գտնվող բնակելի շենքին: Իսրայելական օդուժի հարվածի հետևանքով, Սիրիայի ՊՆ- ի տեղեկացմամբ, զոհվել է 7 մարդ, 11- ը վիրավորվել: Իսկ ագրեսիայի համար, ինչպես գրեթե միշտ, պատճառաբանություն գտնվել է՝ իբր հարվածի թիրախը եղել է «Հըզբոլահ»- ի՝ զենքի մաքսանենգությամբ զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչը: Այս կապակցությամբ որևէ փաստ, ապացույց, իհարկե, չի ներկայացվել: Ինչպես գրել է ամերիկյան «New York Times» թերթը, դեռևս պարզ չէ, թե շարժման տվյալ ներկայացուցիչն արդյոք եղե՞լ է զոհվածների թվում:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ