Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ծղրիրդի կյանք ունեցող պրոքսիներն ու մյուսները

Ծղրիրդի կյանք ունեցող պրոքսիներն ու մյուսները
22.10.2024 | 07:17

Մի երևույթ էլ կա, քիչ նկատվող։

Ե՛վ ազգադավը, և՛ նախկին քսմտելիները դաշտ են բերում պրոքսի դեմքերի և խմբերի, որոնք ըստ երևույթին մեկ ծղրիրդի կյանք ունեն ու ընտրությունների հաջորդ օրը կորելու են։

Հանրությունը ստանում է էլիտաների նոր կեղծ խմբաքանակ, որը գաղափարական և ոչ մի սկզբունք չունի, պարզապես կլիենտական դանդաղ ծնունդից և արագ հոգևարքից բացի։

Մտածում եմ, որ միակ խումբը, խմբերը կարող են լինել և՛ ներկա, և՛ նախկին մումիաներին բացարձակ մերժող միավորները, բայց որոնց փող է պետք և այն էլ շատ։

Տեղական գործարարների տնտեսական լոբբինգի վրա հույս դնել չի կարելի, որովհետև այն անէանալու է հարկային առաջին իսկ տեսուչին տեսնելուց հետո։

Գերտերությունների, դրանց հնարավոր ներարկումների հույս ևս չկա։

Մնում են միայն ոչ համակարգային Եվրոպական երիտասարդական կառույցները և խմբերը։ Դրանց հետ է ապագա հաղթող երիտասարդության ճանապարհը։

Ւզուր չէի հիշատակել փողի աղբյուրների մասին։

Ըստ իս, պոտենցիալ փողի աղբյուրը ՀՀ-ում այս պահին երեքն են։

Տեղական օլիգարխներ, որոնց քաղաքականության մեջ այլևս չենք տեսնելու, քանի կան հլու դատարաններ և քննչական մամլիչ։

Երկրորդը թուրք-ադրբեջանական փողն է, որը ցանկացած տիպի ու փորձի գործակատարներ ունի։

Երրորդը վերջին վեց տարիների ընթացքում մեկ կուսակցական ենթակայության տենդերներից մզված փողն է։

ՌԴ, եվրոպական երկրներ որպես փողի մուտքի աղբյուրներ, ընդհանրապես կարելի է չքննարկել։

Ըստ իս, մնում են երկու աղբյուր։

Վենչուրային կապիտալ, հատկապես կրիպտոաշխարհից և Չինաստան։

Երիտասարդ քաղաքական գայլերը պետք է իրենց ֆինանսական դոնոր գտնեն վերջին երկու սուբյեկտների շարքում։

Ընդամենը հիշեցնեմ, որ կրիպտոաշխարհում պտտվում է մոտ երկու տրիլիոն ԱՄՆ դոլար և շատ նախագծեր փնտրում են լոյալ սուվերեն տարածք։

Չինաստանի մասին միայն ավելացնեմ, որ տարեկան 55 մլրդ ԱՄՆ դոլար կոմունիստական Չինաստանը նվիրում է Աֆրիկային։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2564

Մեկնաբանություններ