«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ազգերի ճակատագրերն ու ընտրախավերի առաջնահերթությունները

Ազգերի ճակատագրերն ու ընտրախավերի առաջնահերթությունները
29.10.2024 | 11:47

Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.

1-ին աստիճան. կերակուր և սեքս,

2-րդ աստիճան. փող և հարստություն

3-րդ աստիճան. փառք և ճանաչում,

4-րդ աստիճան. գիտելիք,

5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։

Ազգերի ճակատագիրը փոխկապակցված է նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում ո՛ր աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում։

Հայաստանի քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է 1-ին և 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։

4-րդ խմբի թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ ազդեցությունը որոշումների ընդունման վրա կարող է Հայաստանն առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ