ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2

Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
07.11.2024 | 20:15

Թուրքիայում հզոր վիրուսով վարակված ռուսաստանցիների թվաքանակը գնալով աճում է: Նման ախտանիշներից զբոսաշրջիկները բողոքում են արդեն ոչ միայն Անթալիայի գավառի Բելեկ առողջարանային քաղաքում, այլև Անթալիայի հանգստավայր հանդիսացող մեկ այլ քաղաքում՝ Քեմերում, ինչպես նաև Սիդում:

Կիրակի օրը հայտնելով այս մասին, «Shot» տելեգրամյան ալիքը տեղեկացրել է, որ վարկածներից մեկի համաձայն, այն կոկսակիի բռնկում է, քանի որ երեխաների և մեծահասակների մոտ որոշ ժամանակ անց ոտքերի և ձեռքերի վրա ցան է առաջանում:

«Տարօրինակ վիրուսի մասին SHOT- ի հրապարակումից հետո մեզ սկսեցին գրել զբոսաշրջիկները, ովքեր զանգվածաբար հիվանդանում են արձակուրդում և դրանից հետո,- հայտնել է հիշյալ տելեգրամյան ալիքը;- Ընտանիքներից մեկն այժմ Անթալիայի հիվանդանոցում պառկած է կաթիլայինի տակ։ Ամուսինները որդու հետ հանգստանում էին «AKKA Hotels Antedon»- ում։ Զբոսաշրջիկների խոսքով՝ նրանց մոտ հայտնվել են նույն ախտանշանները՝ բարձր ջերմություն, որը ոչ մի կերպ չի կորչում, սարսափելի թուլություն և ցան:

Մոսկվայից ավելի վաղ Թուրքիա ժամանած այլ զբոսաշրջիկներ «Shot»- ին պատմել են, որ իրենք վարակվել են դեռ ամռանը հինգ աստղանի «Sirene Belek» հյուրանոցում, սակայն մինչև հիմա դեռ ուշքի չեն եկել:

«Արձակուրդի 5- րդ օրը մեկ տարեկան երեխան հիվանդացավ, մի քանի օր անց ես և կինս,- «Shot»- ին պատմել է զբոսաշրջիկներից մեկը:- Մտածեցինք՝ սովորական մրսածություն է՝ բարդություններով»։

Ունենալով այս սխալ կարծիքը, զբոսաշրջիկները փորձել են բուժվել, իրենց վիճակը փոքր- ինչ թեթևացնել պարացետամոլ պարունակող ջերմիջեցնող դեղամիջոցներով, սակայն, իրենց պատմելով, արդեն Մոսկվայում ախտանշաններից հասկացել են, որ հենց կոկսակի վիրուսով են վարակվել։ Հիվանդությունից հետո թուլությունը տևել է ևս երեք շաբաթ:

«10 օր անց սկսեցին ձեռքերի և ոտքերի եղունգները շերտազատվել,- պատմել է զբոսաշրջիկը:- Այն բանից հետո, երբ թարախային բշտիկներն անցան, կրունկների վրա նույնպես մաշկը սկսեց կեղևվվել։ Եղունգների և մաշկի վերին շերտերի վերացումը ցույց է տալիս, որ դրանցում տոքսիններ են կուտակվել նախորդած հիվանդությունից: Շատ ծանր վիճակ էր»։

Մի քանի տասնյակ դեպքերի մասին էլ հայտնել են Սիդի հինգաստղանի «LRS Port River» հյուրանոցում հանգստացող ռուսաստանցիները։

«Shot»- ը հիշեցրել է. «Ավելի վաղ մենք գրել էինք, որ վերջին օրերին թուրքական Բելեկի ափին մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ ընկել են տեղի հիվանդանոց՝ 39- ից բարձր ջերմաստիճանով և ցանով։ Այժմ հիվանդության դեպքերը գրանցվում են արդեն ամբողջ Անթալիայում, չնայած հյուրանոցների հերքումներին»։

«Շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին, «Вечерняя Москва»- ն պատմեց կոկսակի վիրուսի և այլ հավանական հիվանդությունների մասին, որոնցով կարող էին վարակվել Թուրքիայում զբոսաշրջիկները,- գրելէ «Вечерняя Москва» – ն:- Նույն օրը ԶԼՄ- ները հայտնել են ռուսաստանցի զբոսաշրջիկների զանգվածային բողոքների մասին՝ կապված թուրքական Բելեկ հանգստավայրի տարածքում անհայտ վիրուսի բռնկման հետ»:

Մեկ այլ լրատվամիջոց՝ «Новые Известия»- ն, գրելէ .

«Մեծահասակները և երեխաները հիվանդանոց են ընդունվել 39 աստիճանից բարձր ջերմաստիճանով։ Միայն կաթիլայիններն օգնեցին իջեցնել ջերմությունը, իսկ դեղահաբերն ու կախույթները (սուսպենզիաները) անօգուտ էին:

Որոշ երեխաներ ցան են ունեցել ոտքերի և ձեռքերի վրա: Մեծահասակները բողոքել են ախորժակի կորստից, ստամոքսի խանգարումից, ոսկորների ցավից, ինչպես COVID- ի դեպքում։ Որոշ հիվանդների մոտ նկատվել է փսխում և սրտխառնոց: Ախտանիշները կարող են դրսևորվել արդեն Թուրքիայից վերադառնալուց հետո։

Հնարավոր հարուցիչների թվում ամենահավանականը կոկսակի վիրուսն է, ռոտավիրուսը և նույնիսկ կորոնավիրուսի նոր ձևը՝ մեծահասակների մոտ որոշ ախտանշանների նմանության պատճառով: Ինչպես հայտնում է Shot- ը, երեխաներից մեկին՝ բարձր ջերմությամբ և ձեռքերի, ոտքերի և բերանի շրջանում ուժեղ ցանով, տրվել է նախնական ախտորոշում՝ վերին շնչուղիների սուր վարակ:

«Երեխայի ծնողները նրան տարել են հիվանդանոց, որտեղ նույն օրը հոսպիտալացվել են նմանատիպ ախտանիշներով ևս մի քանի երեխաներ և մեծահասակներ, Սակայն մեծահասակ հիվանդները բողոքել են նաև փսխումից»,- հայտնում է տելեգրամյան ալիքը»:

«Թուրք բժիշկները նշանակում են հակավիրուսային դեղեր և հակաբիոտիկներ,- նշված է «Новые Известия»- ի նույն հրապարակման մեջ:- Սուր փուլը սովորաբար տևում է 4- 5 օր»:

Հիմա փորձենք հասկանալ իրավիճակը: Նախ, դատելով երեխաներից մեկի վերը նկարագրված ախտանշաններից, տրված ախտորոշումը՝ վերին շնչուղիների սուր վարակ, խիստ կասկածահարույց պետք է համարել, քանի որ այն էապես տարբերվում է վերին շնչուղիների սովորական, մեզ հայտնի սուր վարակներից, ինչպիսին, օրինակ, գրիպն է: Պատահական չէ, որ ախտորոշողն իրեն սխալից ապահովագրելու համար ախտորոշումը տվել է որպես նախնական, հասկանալի է, որ չի իմացել, թե երեխան իրականում ինչ վիրուսով է վարակված: Այն կարող է լինել կոկսակի վիրուս, ռոտավիրուս և նույնիսկ կորոնավիրուսի նոր ձև, բայց կարող է լինել նաև այլ, դեռևս անհայտ ինչ- որ մի վիրուս: Հուսանք, որ առաջիկայում այս հարցում որոշակիություն կլինի:

Երկրորդ. Թուրքիայի տեղական իշխանությունները ռուսաստանցի զբոսաշրջիկներից ստացվող միլիոնավոր դոլարներից չզրկվելու համար նախ սկզբում փորձել են ընդհանրապես հերքել իրողությունը, իսկ հետո փաստերի ճնշման տակ ստիպված հաստատելով, որ հանգստացողներից մի շարք դիմողներ եղել են հիվանդանոցներ, այնուհանդերձ, ստել են, թե հիվանդացության զանգվածային բռնկում չեն տեսնում:

Երրորդ. իրենց հսկայական շահույթներից չզրկվելու համար, Թուրքիայում առկա ռիսկերի մասին ռուսաստանցիներին չեն տեղեկացրել նաև ռուսական զբոսաշրջային օպերատորները, չնայած, ինչպես տեղեկացրել է «Новые Известия»- ն, առաջին դեպքերը տեղի են ունեցել դեռ ամռանը: Հնարավոր չէ չնկատել նաև ՌԴ առողջապահության նախարարության ու «Ռոսպոտրեբնադզոր»- ի թերացումը, որոնք նույնպես պետք է ուշադրությունից դուրս չթողնեին Թուրքիայում հիշյալ վիրուսով ռուսաստանցիների վարակման, վարակն իրենց հետ ՌԴ բերելու այդ առաջին դեպքերը, և պարտավոր էին ժամանակին զգուշացնել Թուրքիայում հանգստանալու մտադրություն ունեցող բոլոր ռուսաստանցիներին այնտեղ վարակման ռիսկի մասին:

Չորրորդ. չգիտեմ՝ ՌԴ նախագահը թե արտգործնախարարը, բայց նա, ում իրավասության շրջանակում է, պետք է պաշտոնանկ անի Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին, որը, իբրև ճշմարտություն, ռուսաստանցիներին հրամցրել է շահագրգիռ կողմի՝ Անթալիայի տեղական իշխանությունների այն հավաստիացումը, թե հիվանդացությամբ զանգվածաբար բուժհաստատություններ դիմելու մասին ահազանգեր չեն ստանում: Միգուցե ԱԴԾ- ն էլ զբաղվի հյուպատոսի ու տեղական իշխանությունների հնարավոր կոռուպցիոն կապերի ուսումնասիրությամբ…

««Ռոսպոտրեբնադզորը» մտահոգված է Անթալիայում անհայտ վիրուսով վարակմամբ»,- գրել է «Новые Известия»- ն:

Նկատենք՝ ցավոք, ուշացմամբ…

««Ռոսպոտրեբնադզորը» Թուրքիայի առողջապահության նախարարությունից տեղեկություններ է խնդրել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որտեղից զբոսաշրջիկների բողոքներ են ստացվում,- նշված է նույն հրապարակման մեջ:- Ինքնազգացողության վատացման, ջերմության բարձրացման, հազի, հարբուխի, կոկորդի ցավի, ցանի, գլխացավի, թուլացած կղանքի դեպքում, այդ թվում՝ առողջարանային երկրներից վերադառնալիս, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության»,- կոչ են արել գերատեսչության մասնագետները:

Իրավիճակը գտնվում է «Ռոսպոտրեբնադզոր»- ի «խիստ հսկողության» տակ»։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ