ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3

Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
08.11.2024 | 20:10

(սկիզբը՝ այստեղ)

Ինչ է հայտնի Թուրքիայում ռուսների կողմից անհայտ վիրուսով վարակվելու մասին…

Թուրքիայում հանգստանալիս հզոր վիրուսով ռուսաստանցի զբոսաշրջիկների զանգվածային վարակվելու մասին հայտնել են մի շարք ԶԼՄ- ներ: Թուրքիայի իշխանությունները, զբոսաշրջային բիզնեսից մեծ գումարներ վաստակող հյուրանոցները, որոնք հասկանալիորեն շահագրգռված են իրականությունը թաքցնելու հարցում, հայտարարել են, թե նման դեպքերի մասին տեղեկություն չունեն: Մանավորապես, Անթալիայի գավառում գտնվող Բելեկ առողջարանային քաղաքի մունիցիպալիտետում հերքել են վիրուսային հիվանդության բռնկման մասին տեղեկատվությունը:

Անթալիայի գավառի մունիցիպալիտետում նույնպես հերքել են վերոնշյալ լուրը՝ «ՌԻԱ Նովոստի»- ին ասելով. «Մենք զանգվածային բողոքներ չենք ստացել զբոսաշրջիկներից, մասնավորապես, ըստ ձեր տեղեկությունների, ռուսաստանցիներից:- Մենք կհարցնենք հյուրանոցներին, սակայն անհանգստություն առաջացնող ազդանշաններ չենք ստացել»։

Հնարավոր է, Անթալիայի գավառի մունիցիպալիտետը հիվանդացած ռուսաստանցիներից իսկապես զանգվածային բողոքներ կամ դիմումներ չի ստացել, թեև այս դեպքում պետք է հասկանալ, թե հիշյալ մունիցիպալիտետի համար իր ստացած բողոքները զանգվածային գնահատելու չափանիշը որն է… Եվ, այնուհանդերձ, սա ի՞նչ կապիկություն է… Չ՞են հասկանում, որ գավառային մունիցիպալիտետը վերջին տեղն է, որ կդիմեին Թուրքիայում վիրուսային վարակով հիվանդացած, բարձր ջերմություն, տևական և ուժեղ թուլություն, ստամոքսի խանգարում և այլ ախտանշաններ ունեցող օտարերկրացի հանգստացողները…

Թուրքիայում լավ են տիրապետում կաշառելու նրբին «արվեստին», այդ առումով աշխարհում երևի իրենց հավասարը չունեն: Հետաքրքիր է, որ իրականությունը թաքցնելու հարցում կարծես շահագրգռված են նաև ռուսաստանցի որոշ լրագրողներ, որոնք իրավիճակը պարզելու համար հարցումով դիմել են ոչ թե Անթալիայի բոլոր հիվանդանոցներին, այլ իրենց ընտրությամբ երկուսին՝ «Anatolia Hospital»- ին և «Serik Devlet Hastanes»- ին: Այնտեղից լրագրողների հարցմանը պատասխանել են, թե առողջության վատթարացման վերաբերյալ ռուսաստանցիների զանգվածային բողոքները չեն գրանցվել:

Նախ, այնուամենայնիվ, ստացվում է, որ նույնիսկ վերոնշյալ երկու բուժհաստատությունում գրանցվել են ռուսաստանցիների առողջության վատթարացման դեպքեր, ուղղակի հիվանդանոցների վարչակազմերը դրանք զանգվածային չեն համարել: Երկրորդ, ինչպես պարզ է դառնում հոդվածաշարի նախորդած մասում հրապարակված տեղեկատվությունից, հիվանդացածներից ոչ բոլորն են դիմել բուժհաստատություններ, ոմանք փորձել են ինքնաբուժությամբ իրենց վիճակը թեթևացնել՝ խմելով ջերմիջեցնողներ:

Զբոսաշրջային արդյունաբերության ռուսաստանյան միության փոխնախագահ Դմիտրի Գորինը, որը նույնպես, ինչպես Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությամբ շահագրգռվածները, շահագրգռված է ռուսաստանցի զբոսաշրջիկների Թուքիա մեկնելով, РБК- ին հայտնել է, թե Թուրքիայում մի քանի հյուրանոցներ և զբոսաշրջային ընկերություններ կատարված շրջայցը հաստատել է վարակիչ հիվանդությունների բռնկման բացակայությունը: Դե ինչ, ինչպես ապացուցեց ռուս- ուկրաինական (արևմտյան) հակամարտությունը, ՌԴ- ում, ինչպես Հայաստանում, Մամոնային ծախված դավաճանների պակաս չկա: Կարծում եմ, Գորինի նման պաշտոնյաներով պետք է զբաղվի ԱԴԾ- ն:

Գորինը վարակիչ հիվանդությունների բռնկման բացակայության մասին խոսել է՝ չնայած նրան, որ ըստ «Shot»- ի հրապարակման, հիվանդների մոտ արյան անալիզի ժամանակ հայտնաբերվել է C- ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակ։ Միզանյութում ազոտի ցուցանիշները և նեյտրոֆիլների քանակը նույնպես գերազանցել են նորմայի մակարդակը: Հիվանդների մի մասը վատառողջ է եղել նաև Ռուսաստանում, Թուրքիայից տուն վերադառնալուց հետո։

Ավելի վաղ Բելեկ հանգստավայրի հյուրանոցներից մեկում հանգստացող տասնյակ զբոսաշրջիկների կողմից անհայտ վիրուսով զանգվածային վարակման մասին հայտնել էր «Shot» տելեգրամյան ալիքը: Նրա տվյալներով՝ հիվանդացածները բողոքել են թուլությունից, ցավերից, մինչև 39 աստիճան բարձր ջերմությունից, որը չի նվազել նույնիսկ 3- 5 օրվա ընթացքում դեղամիջոցներ ընդունելուց հետո: Ենթադրվում է, որ ռուսները կարող էին վարակվել կոկսակի վիրուսով, ռոտավիրուսով կամ նոր տեսակի կորոնավիրուսով: Բելեկում վիրուսով վարակված երեխայի բերանում ցան է առաջացել:

«Ռոսպոտրեբնադզոր»- ն արձագանքել է ԶԼՄ- ների հաղորդագրություններին: «Ռոսպոտրեբնադզոր»- ը վերահսկողության տակ է վերցրել ռուսների հիվանդացության մասին տեղեկությունները։ Պաշտոնյաները կազմակերպել են Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների շրջանում վիրուսային հիվանդության զանգվածային բռնկման մասին տեղեկատվության ստուգում: Գերատեսչությունը հարցում է ուղարկել Թուրքիայի առողջապահության նախարարություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել վիրուսով հիվանդացության մասին՝ համաձայն «Ռոսպոտրեբնադզոր»- ի և Թուրքիայի առողջապահության նախարարության միջև «Զբոսաշրջիկների առողջության պահպանման և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի,- հայտնել են «Ռոսպոտրեբնադզորում»:

Կոկսակի վիրուսը էնտերովիրուսների ընտանիքին պատկանող վիրուս է, էնտերովիրուսների տեսակներից մեկը, որը կարող է տարածվել հանգստավայրերում, քանի որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով կամ կեղտոտ ձեռքերով: Հիվանդները բողոքում են տենդային վիճակից, սրտխառնոցից, որովայնի ցավից:

Ռոտավիրուսը սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է ռոտավիրուսով և բնութագրվում է ստամոքս- աղիքային տրակտի վնասվածքով: Վարակումը տեղի է ունենում կեղտոտ ձեռքերի, աղտոտված սննդի, ջրի միջոցով:

Ինչու է Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներին վարակած վիրուսը համարվում անհայտ: 39- ից բարձր ջերմությունը, որը, «Shot»- ի տվյալներով, ունեցել են Բելեկում հիվանդանոց դիմած մի քանի տասնյակ երեխաներ ու մեծահասակներ, միակ ախտանիշն է, որը միավորում է վարակվածներին։ Հիվանդության մնացած դրսևորումները, ներառյալ՝ ձեռքերի և ոտքերի վրա ցանը, ինչպես նաև սրտխառնոցը և փսխումը, ոչ բոլոր հիվանդներն են ունենում:

Ըստ վարկածներից առաջինի, դա կոկսակի վիրուսն է, քանի որ որոշ երեխաների մոտ ոտքերի և ձեռքերի վրա ցան է առաջանում։ Այդպես է եղել երեխաներից մեկի հետ. հիվանդության 2- րդ օրը 39 ջերմաստիճանին ավելացել է ուժեղ ցանը վերջույթներին և բերանում:

Մեկ այլ վարկածի համաձայն, հանգստացողները կարող էին վարակված լինել կորոնավիրուսի նոր տարատեսակներից մեկով. որոշ մեծահասակներ զգացել են ոսկորների ջարդոտվածություն, առկա է եղել ախորժակի կորուստ և մարսողության խանգարում։ Հիվանդներն իրենց զգացողությունների նմանությունն են տեսել նախկինում ունեցած զգացողությունների հետ, երբ հիվանդացած են եղել կորոնավիրուսով:

Ըստ մեկ այլ վարկածի, զբոսաշրջիկները կարող էին վարակված լինել ռոտավիրուսով: Այնուամենայնիվ, տելեգրամյան ալիքը հայտնում է, որ միայն որոշ հիվանդներ են բողոքում սրտխառնոցից և փսխումից:

Հանգստացողների մի մասը հիվանդացել է դեռ Թուրքիայում, մյուսները նշել են ախտանշանների ի հայտ գալն արդեն Ռուսաստան ժամանելուն պես։ Կան նաև այնպիսիք, որոնց մոտ վիրուսն իրեն զգացնել է տվել արդեն տուն գնալիս, հենց ինքնաթիռում: Ըստ հիվանդների, ինկուբացիոն ժամանակահատվածը կարող է լինել 4- ից 14 օր:

«Հեմոտեստ» լաբորատորիայի բժիշկ- փորձագետ Օլգա Ուլանկինան RT հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է, որ կոկսակի վիրուսը հեշտությամբ տարածվում է մարդկանց շրջանում. հիվանդի հետ շփման դեպքերի 85- 90 տոկոսի պարագայում այն մտնում է մարդու օրգանիզմ: Մարդը կարող է վարակվել կեղտոտ, իր վրա վիրուսը կրող ձեռքերի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով:

Ուլանկինայի խոսքով՝ կոկսակին հաճախ է հանգստավայրերում տենդի բռնկումներ առաջացնում, ինչի համար ստացել է «ամառային գրիպ» անվանումը: Կա նաև հիվանդության աղիքային ձև, որը բնութագրվում է ոչ միայն բարձր ջերմությամբ, այլև որովայնի ցավով, իսկ որոշ դեպքերում՝ սրտխառնոցով և փսխումով: Կոկսակին կարող է նաև առաջացնել բերանի խոռոչի և վերջույթների վիրուսային բշտիկներ:

«Նաև սկսվում է տենդ, ընդ որում, այն ուղեկցվում է կոկորդի ցավով և ընդհանուր տկարությամբ, ինչպես նաև բշտիկների տեսքով նուրբ ցանով, որոնք հայտնվում են ոտքերի, ձեռքերի վրա և բերանի խոռոչում: Ախտանշանները պահպանվում են մեկ շաբաթ»,- ասել է Ուլանկինան։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ