ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հիշե´ք, սրանք երբեք հենց այնպես ոչինչ չեն ասում

Հիշե´ք, սրանք երբեք հենց այնպես ոչինչ չեն ասում
15.11.2024 | 07:55

Սրանց ասածները հանրության տրամադրությունը շոշափելու նպատակ են հետապնդում:

Այնուհետև, սրանց ասածներից հետո 1-2 օր անց նմանօրինակ մի բան է ասում նաև Փաշինյան Նիկոլը:

Վերջինիս ասելուց որոշ ժամանակ անց Հայաստանի համար ինչ-որ ցավոտ իրադարձություն իրականություն է դառնում:

ՈՒրեմն, մի քանի օր առաջ Աղազարյան Հովիկն ասաց. «Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ու՜ր, ես՝ ու՜ր»:

Այսօր Փաշինյան Նիկոլը շարունակեց.

«Երբ Դիլիջանում ենք ապրում, բայց ասում ենք՝ վանեցի եմ, Դիլիջանը կորցնում ենք, միջանցք ենք բացում, որ ասեն՝ էդտեղ մարդ չկա բնիկ, ստեղից-էնտեղից եկած են, սա էլ հին թուրքական, ադրբեջանական քաղաք ա։ Եվ կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը։ Այս նախադասությունը երկար ժամանակ չէի ուզում ասել, բայց պիտի ասեմ»:

Սրանց ասածների պարզ համադրությունից, հիմք ընդունելով նախադեպերը, վստահեցնում եմ` տեսանելի ապագայում (շուտով) մեզ ցավոտ իրադարձություններ են սպասվում:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը, կներեք, սրանց ասածներին և պատրաստվեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ