Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 14

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 14
20.12.2024 | 13:47

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք


(սկիզբը՝ այստեղ)

Ամերիկայի Միացյալ Նահանգները միտումնավոր սրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ այդպիսով հրահրելով միջուկային առճակատում. այս մասին, «Аргументы и факты»– ի տեղեկացմամբ , հայտարարել է ամերիկացի տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ջեֆրի Սաքսը լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Սաքսը հավելել է, որ Վաշինգտոնը ՌԴ- ի յուրաքանչյուր հայտարարությունից «ծիծաղով հեռանում է»: Մոսկվան բազմիցս մատնանշել է միջուկային պատերազմի սպառնալիքը, որը տարածում են արևմտյան երկրները։ Քանի դեռ այն գիտակցումը, որ դա իսկապես կարող է տեղի ունենալ, համաշխարհային առաջնորդներին չի հասել։
«Նախագահ Պուտինը կրկին ասել է, որ մենք արհամարհում ենք «կարմիր գծերը», մի՞թե մեր անվտանգությանը նպաստում է այն, որ ԱՄՆ- ն նույնիսկ այդ թեմայի քննարկում չունի»,- հարցրել է քաղաքագետը:
Նա հավելել է, որ այս պահին մենք տեսնում ենք ճգնաժամի սրում։ Սաքսը ուշադրություն է հրավիրել ՌԴ- ի նկատմամբ ԱՄՆ- ի քաղաքականության վրա։ Իշխանությունները հավանություն են տվել Ռուսաստանին ամերիկյան հեռահար զենքի հարվածներին:
«Բայց դա անհավանական է, ի՞նչ կլիներ, եթե Ռուսաստանը հարձակվեր ԱՄՆ- ի վրա…»,- զուգահեռ անցկացնելով, ասել է քաղաքագետը։
Նրա հավաստմամբ, Ռուսաստանի խորքն ամերիկյան զենքով հարվածներ հասցնելու ԱՄՆ- ի որոշումն էլ ավելի է սրում իրավիճակը։
«Եվ մենք ավելի ու ավելի ենք մոտենում միջուկային պատերազմին։ Եվ, այո, ամեն ինչի էսկալացիա է տեղի ունենում»,- փաստել է Սաքսը։
Կարլսոնին տված հարցազրույցից որոշ ժամանակ առաջ Սաքսը նշել էր, որ ԱՄՆ- ը և ՆԱՏՕ- ն զրկվել են իրավասու ղեկավարությունից, ինչպես նաև հայտարարել, որ վստահ չէ, թե ԱՄՆ- ի առաջնորդ Ջո Բայդենը գտնվում է համապատասխան ֆիզիկական և մտավոր վիճակում։
Ավելի վաղ ԱՄՆ- ի ԶՈւ նախկին հետախույզ Սքոթ Ռիտերը կարծիք էր հայտնել, որ աշխարհում լարվածության բարձր մակարդակի պատճառով միջուկային պատերազմը վաղ թե ուշ, այնուամենայնիվ, կսկսվի: Նրա կարծիքով, աշխարհն աստիճանաբար հեռանում է միջուկային զսպման դասական հայեցակարգից։ Պետություններն այլևս բանակցություններ չեն վարում զանգվածային ոչնչացման զենքի վերահսկման թեմայով և չեն խոսում զինանոցի կրճատման անհրաժեշտության մասին, նշել է Ռիտերը:
Ընդամենը մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերն այսօր ամերիկյան ATACMS և բրիտանական «Storm Shadow» հեռահար հրթիռներով հարվածել են Ռոստովի մարզին:
«Ուկրաինայի տարածքից հրթիռային հարված է հասցվել Ռոստովի մարզի «Կամենսկի կոմբինատ» ձեռնարկությանը,- հայտնել են Ռուսաստանի ՊՆ- ում:- Հաստատված տվյալներով՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS վեց օպերատիվ- մարտավարական հրթիռներ և օդային բազավորման «Storm Shadow» չորս թևավոր հրթիռներ»։
С-400, «Бук-М3» և «Панцирь» զենիթահրթիռային համալիրների հաշվարկները խոցել են բոլոր ATACMS- ները և չորս «Storm Shadow»- ներից երեքը: Մեկ թևավոր հրթիռ շեղվել է թիրախից և ընկել կոմբինատի տարածք՝ վնասելով տեխնիկական կառուցվածքը։ Պաշտպանության նախարարությունում զգուշացրել են, որ նման հարձակումներն անպատասխան չեն մնա։
Ռուսաստանի տարածքին արևմտյան հեռահար զենքով հարվածների հարցին նախօրեին օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող ինքնուրույն մուտքագրել տիեզերական հետախուզության տվյալները և ապահովել հրթիռների համար թռիչքային առաջադրանքների նախապատրաստումը: Այսպիսով ԱՄՆ – ն դարձել է Ուկրաինայի հակամարտության անմիջական մասնակիցը, ինչը նշանակում է դրա էսկալացիա։
Գեներալը հիշեցրել է, որ ի պատասխան Բրյանսկի և Կուրսկի մարզերի օբյեկտների ուղղությամբ ամերիկյան ու բրիտանական հրթիռների կիրառման, Ռուսաստանը միջին հեռահարության նորագույն «Орешник» հրթիռով հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը:
Կարծում ենք, պատահական չէ, որ ATACMS և «Storm Shadow» հրթիռներով ՌԴ խորքը հերթական հարվածի համար Կիևը և նրա հետևում կանգնած Արևմուտքն ընտրել են հենց դեկտեմբերի 19- ը: Ինչպես հայտնի է, այսօր ուղիղ գծով ու մամուլի ասուլիսով ամփոփվել են «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ», միջոցառում, որը գրեթե ողջ աշխարհի ուշադրության ներքո էր:
Մեդվեդևը մեկնաբանել է Կիրիլովի սպանության օրինականության մասին Times-ի հրապարակումը
Մոսկվա, դեկտեմբերի 18-ՌԻԱ Նովոստի: ՆԱՏՕ-ի բոլոր պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել Ուկրաինային օգնելու մասին, պետք է դիտարկվեն որպես օրինական ռազմական նպատակ ՌԴ-ի համար, Եթե հետևենք գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության մասին The Times-ի հրապարակման տրամաբանությանը, իր տելեգրամյան Ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Բրիտանական «The Times» պարբերականը Ուկրաինայի անվտանգության ծառայության կազմակերպած ահաբեկչության արդյունքում ՌԴ ԶՈւ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանությունը, որը Մոսկվայում դեկտեմբերի 17- ին իրականացվել է պայթուցիկ սարքի գործարկմամբ, անվանել են «պաշտպանության օրինական ակտ»:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանելով «The Times»- ի տվյալ հրապարակումը, տելեգրամյան- ալիքի իր միկրոբլոգում երեկ գրել է, որ ՆԱՏՕ- ի բոլոր պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել Ուկրաինային օգնելու մասին, պետք է դիտարկվեն որպես օրինական ռազմական նպատակ ՌԴ- ի համար, եթե հետևենք գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության մասին «The Times»-ի հրապարակման տրամաբանությանը:
Մեդվեդևը նշել է նաև, որ այդ տրամաբանությամբ ՆԱՏՕ- ի երկրների բոլոր պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին, մասնակցում են Ռուսաստանի դեմ հիբրիդային կամ սովորական պատերազմին:
«Եվ բոլոր այդ անձինք կարող են և պետք է դիտարկվեն որպես օրինական ռազմական նպատակ ռուսական պետության համար։ Եվ պարզապես Ռուսաստանի բոլոր հայրենասերների համար»,- գրել է Մեդվեդևը։
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ