Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Աշխարհը շունչը պահած սպասում է հունվարի 20 -ին

Աշխարհը շունչը պահած սպասում է հունվարի 20 -ին
23.12.2024 | 11:21

Սպասում է, որ Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնն ու իր ընթացքից շեղված աշխարհը կարգի կբերի:

Սպասեք:

Այնինչ, Թրամփն իր առաջին պարտությունը կրեց հենց ԱՄՆ-ում:

Հենց հանրապետական Կոնգրեսում ու Սենատում:

Թրամփը «կարմիր» օրենսդիրներից նախ Իլոն Մասկի միջոցով, հետո էլ անձամբ ինքը, սպառնալով պահանջեց,

որ չընդունեն ԱՄՆ-ի բյուջեն:

(Թե դա ինչու՞ էր պետք Թրամփին, այլ հարց է):

Բյուջեյի չընդունումը նշանակում է ոչ մի կոպեկ չի կարող տեղաշարժվել:

Անգամ աշխտավարձեր հնարավոր չէ վճարել բյուջետային

աշխատողներին:

Դա կոչվում է շատդաուն:

ԱՄՆ-ի օրենսդիրները շաբաթ օրը, շատդաունի ժամանակը

լրանալուց 45 րոպե առաջ, անտսեցին Թրամփի պահանջը, կազմակերպեցին արտակարգ ռեժիմով քվեարկություն և ընդունեցին ժամանակավոր բյուջե մինչև 2025 թ մարտի 14-ը:

Թրամփը դեռ իր անձնական անվտանգությունն ու ապահովությունը թող կարգավորի, նոր աշխարհի կարգավորման մասին բարձրաձայնի:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ