Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Հայաստանի գլխին իսկապես սև ամպեր են կուտակվում, մինչդեռ…

Հայաստանի գլխին իսկապես սև ամպեր են կուտակվում, մինչդեռ…
25.12.2024 | 18:41

Միանգամայն հնարավոր պատերազմից առաջ Նիկոլ հայադավը հերթական հարվածն է հասցնում մեր ազգային անվտանգությանը


Երբ դիտարկում ենք Նիկոլ հայադավի քայլերի, Մեծ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ռուս- ուկրաինական, ավելի ճիշտ, Արևմուտք- Ռուսաստան հակամարտության գոտու վերջին շրջանի իրադարձությունների ժամանակագրությունը, հասկանում ենք, որ ոչինչ պատահական չէ, և Հայաստանի գլխին իսկապես սև ամպեր են կուտակվում: Եվ այդ ամենը ղեկավարում է մի անտեսանելի տիկնիկավար, ինչպես ուզում եք, անվանեք այդ ուժին՝ ջհուդամասոններ, գլոբալիստներ, խորքային պետություն…
Հիշո՞ւմ եք գլոբալիստների, ջհուդամասոնների հղացած Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման ծրագրի կամ աշխարհաքաղաքական երկրաշարժի հերթական ու խոշոր փուլը երբ սկսվեց… Եթե ոչ, հիշեցնենք՝ ս. թ. նոյեմբերի վերջին. Սիրիայում առաջին գործողությունները սկսվեցին նոյեմբերի 27-ից, իսկ լայնածավալ հարձակումը՝ նոյեմբերի 29- ից:
Հենց այդ օրը Թուրքիայի կողմից գաղտնի կամ ոչ այնքան գաղտնի աջակցվող «Հայաթ Թահրիր աշ- Շամ» ահաբեկչական խմբավորումը, Թուրքիայի կողմից բացահայտ հովանավորվող, աջակցվող, այսպես կոչված, «Սիրիական ազգային բանակը» և Սիրիական զինված ընդդիմության մաս կազմող այլ զինված կազմավորումներ, ինչպես նաև ԱՄՆ- ի կողմից աջակցվող, քրդերից բաղկացած «Սիրիական դեմոկրատական ուժերը» համատեղ լայնածավալ գործողություն սկսեցին Սիրիայում՝ Իդլիբի հյուսիսից շարժվելով դեպի Հալեպ և Համա քաղաքներ: Ինչպես արդեն հայտնի է, այդ ուժերի կամ նրանց մի մասի հետևում կանգնած է նաև Իսրայելը:
Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական երկրաշարժն արդեն սկսված էր ու դրա ցնցումներն արդեն լիովին կանխատեսելի էին նաև Հայաստանն ընդգրկող Մեծ Մերձավոր Արևելքում, քանի որ ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի կողմից կառավարվող Էրդողանը և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն օգտվելով Սիրիայում առկա ներքին, ինչպես նաև Արևմուտք- ՌԴ հակամարտությանն առնչվող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակից, հանդգնեցին արդեն բացահայտորեն դեմ գնալ Սիրիայում ու տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի անվտանգությանն ու շահերին, ինչը նշանակում է, որ հաջորդն արդեն կարող է Հայաստանը լինել՝ Ալիևին հարձակման ազդանշանը տալով: Եվ, ահա, հենց այս ժամանակ, Դամասկոսի, Ասադի վարչակարգի անկումից չորս օր առաջ՝ դեկտեմբերի 4- ին, Նիկոլ հայադավը «Ազգային ժողով» կոչվածում հայտարարեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ- ի հարաբերություններն անցել են անվերադարձության կետը:
Ընդգծում ենք, Նիկոլ հայադավի այս հայտարարությունը հնչել է հենց այն ժամանակ, երբ Հայաստանին սպառնացող վտանգը լիովին արդեն կանխատեսելի էր, և նույնքան էլ ակնհայտ էր, որ մեր երկիրը մոտ ժամանակներում առավել քան ունի ՀԱՊԿ- ի պաշտպանության կարիքը: Եթե «ԱԱԾ» կոչվածն իրականում ազգային անվտանգության ծառայություն լիներ և ոչ թե Նիկոլի կամ ներքին թիվ 1 թշնամու և մյուս թշնամիների անվտանգության ծառայություն, եթե գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողն իր պաշտոնից բխող դերում լիներ, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր վերոնշյալ հայտարարությունից անմիջապես հետո պետական դավաճանության մեղադրանքով արդեն ձերբակալված կլիներ, ավելի ճիշտ, ձերբակալված կլիներ վաղուց, քանի որ Նիկոլի և իր ոհմակի պետական դավաճանությունը նոր չէ, որ սկիզբ է առել, այն, ինչպես ավելի վաղ նշել ենք, սողացող ու շարունակական բնույթ ունի, և Նիկոլ հայադավի դեկտեմբերի 4-ի հիշյալ հայտարարությունն ընդամենը նրա կողմից պետական դավաճանության հերթական դրվագն է:
Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, ըստ էության, առերևույթ շարունակելով պետական դավաճանության իր սողացող, աստիճանական քաղաքականությունը, «Ազգային ժողով» կոչվածում հայտարարել է, որ Հայաստանը չի հետաքրքրվում փաստաթղթերով, որոնք ընդունվում են ՀԱՊԿ շրջանակներում, Երևանի և կազմակերպության հարաբերություններն անցել են անվերադարձության կետը։
«Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը, իսկ դա նշանակում է, որ մենք չենք մասնակցում որևէ փաստաթղթի քննարկմանը,- հայտարարել է Նիկոլ հայադավը:- Մենք ուղղակի որևէ փաստաթղթի վրա վետո չենք դնում, որովհետև, ըստ էության, մեզ ՀԱՊԿ- ից դուրս ենք համարում, ինչ ուզում են՝ թող անեն։ Այս իրավիճակը Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ դարձնում է ավելի դժվար, եթե ոչ անհնարին։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք անցել ենք անդառնալիության կետը»:
«Այս հայտարարություն ունի միայն մեկ նպատակ՝ Սյունիքի և Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին։ Այսինքն, սրանով, նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ որևէ խոչընդոտ չի հանդիսանա, քանի որ Հայաստան այլևս այդ կազմակերպության անդամ չէ,- ոչ այնքան ՀԱՊԿ- ին, որքան Ալիևին ուղղված Նիկոլի վերոնշյալ ուղերձը միանագամայն ճիշտ մեկնաբանելով, ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 4-ին «ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ» վերտառության ներքո կատարած գրառմամբ հայտարարել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:- Մինչ այդ, 2024 թվականի ընթացքում Արցախից դուրս են բերեվել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, Սյունիքից՝ 2020 թվականից հետո Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ զորքերի բոլոր 17 հենատկետերը (այդ թվում ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքից), ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների մոտակայքում տեղակայված ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։ Հայաստանը թույլ չի տալիս նաև, որպեսզի Կապանում բացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որպեսզի Կապանի գրավումը չդիտարկվի հարձակում Ռուսաստանի (դիվանագիտական ներկայացուցչության) վրա և իրավունք չտա Ռուսաստանին իրականացնելու դրանից բխող գործողություններ։
Դարձյալ ընդգծենք, որ Հայաստանի ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք հանդիսացող Նիկոլ հայադավի վերոնշյալ հայտարարությունը հնչել է մի իրավիճակում, երբ «Yerevan.Today»- ի տեղեկացմամբ, «Իրանի ուժայիններն արդեն հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիք ներխուժել»:
Ավելորդ չենք համարում նշել, որ Բաքվում վերջերս կայացած COP29 կլիմայական համաժողովում Ադրբեջանը հերթական անգամ չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր ունեցած տարածքային հավակնությունները: Մասնավորապես, ինչպես գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Արշակ Շիրինյանը, COP 29 գագաթնաժողովի ցուցահանդեսում ներկայացվել է «Արևմտյան Ադրբեջանի» խոհանոցը. (Ադրբեջանում այդպես են անվանում գրեթե ողջ Հայաստանը)։
Ցուցահանդեսում ներկայացված էին նաև գրքեր «Արևմտյան Ադրբեջանի և «Իրեվանի» մասին, որը կրկին, ինչպես Ադրբեջանը լկտիաբար պնդում է, թե իբր ադրբեջանական քաղաք է»:
Ավելի վաղ, հիշյալ գագաթնաժողովի նախաշեմին Բաքուն սպառնացել էր տարածաշրջանում նոր պատերազմով. Ադրբեջանի Baku TV պետական հեռուստաալիքը հայտարարել էր, որ եթե Փաշինյանը Բաքու չգա COP 29- ին մասնակցելու և չընդունի Ադրբեջանի պայմանները, Հայաստանի գոյությունը հարցականի տակ կդրվի:
«Հայաստանի գլխին ամպեր են կուտակվում,- ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 8- ին գրել է ԱՄՆ- ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:- Ըստ հավաստի աղբյուրների՝ ադրբեջանական զինված ուժերը զենք են կուտակում Հայաստանի հետ սահմանին։ Իսրայելից Ադրբեջան ռազմական բեռներով ավիաչվերթները շարունակվում են։ Թուրքական հրամանատարությունը Սիրիայի կայծակնային գրավումից հետո բացահայտ հայտարարում է, որ հաջորդ փուլը Զանգեզուրի միջանցքն է։ Ադրբեջանի ղեկավարությունը հրամայում է այս վարչակարգին պաշտոնապես բանակցություններ սկսել Արևմտյան Ադրբեջանի հետ, այսինքն՝ ընդունել, որ Հայաստանը պետություն չէ: Այս վարչախումբն ընդունում է, որ պատրաստ է զիջել նաև այս հարցում, հրաժարվում է ասել, թե ինչի շուրջ է բանակցում։ «Ինչ ուզում ենք բանակցում ենք»: «Ղեկավարը» զբաղված է լուսանկարչական սեանսներով, ռեալիթի շոուներով, ձվածեղ պատրաստելով և զուգագուլպաներով հեծանվավազքով։ «Ընդդիմությունն» ու գյուղական Նապոլեոնները հերթական անգամ պատրաստվում են տապալել բողոքի շարժումը, գոռալ անիմաստ կարգախոսներ, շոյել իրենց «էգոն» և օգնել վարչակարգին մնալ իշխանության ղեկին։ Ժողովուրդն անելանելի վիճակում է, նոր տարվա համար սնունդ է գնում: Հայ հասարակությունը մոտեցել է անդունդի եզրին, գուցե վերջին անգամ»։
Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի, «կանգնած ենք նոր մեծ պատերազմի իրական վտանգի առջև»։
«Իրանի ուժայիններն արդեն հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիք ներխուժել,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:- Դե բայց մենք ոչինչ չենք ուզում նկատել»:
Դժվար է միանշանակ ասել, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում երբ է անցել կարմիր գիծը, գուցե Հայաստանում ԵՄ դիտորդներ տեղակայելու պահից կամ ավելի վա՞ղ… Բայց կասկածից դուրս է, որ Նիկոլը և իր ոհամակն այդ «կարմիր գիծ» ասվածը հատել են արդեն:
Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ձևավորելու հերթական քայլը վերջերս կատարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հայտարարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու մեծագույն ցանկություն ունեցող Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության պատրաստակամության մասին:
Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ միջազգային իրավական նորմերի ամրապնդման նպատակով: Այս մասին դեկտեմբերի 2-ին ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը (նույն ինքը՝ գործակալ Օմեգան)։
«Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը ՝ մասնակցելու միջազգային իրավական նորմերի պահպանմանը և իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային համագործակցության ջանքերին»,- նշված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում:
Ըստ նախարարության մամուլի ծառայության տվյալների, կողմերը քննարկել են միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով լայնածավալ ճգնաժամերին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև խաղաղության ապահովման ուղղությամբ համագործակցության համար դատարանի անկախ մեխանիզմների ամրապնդման դերը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հռոմի կանոնադրության դրույթին համապատասխան ազգային օրենսդրության բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը՝ դատարանի հետ աջակցության ընթացակարգի ասպեկտները կարգավորելու համար:
2023թ. հոկտեմբերին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը հաստատել է ՄՔԴ- ի Հռոմի կանոնադրության վավերացումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից ՄՔԴ- ի Հռոմի կանոնադրության վավերացումը, նշել է, որ Հայաստանի գործող ղեկավարության նման քայլից հետո Մոսկվան լրացուցիչ հարցեր կունենա պաշտոնական Երևանի նկատմամբ: 2024 թվականի փետրվարի 1- ից Հայաստանը պաշտոնապես դարձել է ՄՔԴ անդամ։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ