Իրանը կկարողանար միջուկային զենք ունենալ 10 տարի առաջ, եթե Իսրայելը չձեռնարկեր տարբեր գործողություններ նրանց զսպելու համար ՝ Fox News-ի հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք դանդաղեցրինք նրանց ընթացքը, բայց ամբողջությամբ չխանգարեցինք»,- շեշտել է Նեթանյահուն, հավելելով, որ փորձելու է համոզել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելի բանակին մատակարարելու զենք, որը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները:               
 

Բալթյան դասերը

Բալթյան դասերը
27.12.2024 | 19:48

Ռուսական էներգահամակարգից անջատվելուց հետո կտրուկ աճել են Բալթյան երկրների էլեկտրաէներգիայի սակագները:

Դեկտեմբերի 27-ին Nord Pool բորսայում էլեկտրաէներգիայի միջին օրական գինը Էստոնիայի համար բարձրացավ մինչև 14,2 ցենտ 1 կՎտ.ժ-ի համար, ինչը մոտ 50 անգամ գերազանցում է Ֆինլանդիայում գործող սակագինը:

Լատվիայում և Լիտվայում էլեկտրաէներգիայի միջին գինը կլինի նույնը, ինչ՝ Էստոնիայում:

Զուգահեռները Ֆինլանդիայի հետ պայմանավորված են մեկ պարզ հանգամանքով՝ Ֆինլանդիան ունի ատոմային էներգետիկա՝ մոտ 4300 ՄՎտ գումարային հզորությամբ: Եվ, ի տարբերություն Լիտվայի, Ֆինլանդիան ոչ միայն չհրաժարվեց սեփական ատոմային հզորություններից, այլ նախաձեռնեց նորերի ստեղծումը:

Այս իրավիճակը հատկապես կարևոր է գիտակցել բոլոր նրանց, ովքեր արկածախնդրորեն փորձում են հայ-ռուսական ռազմավարական կապերը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, բերել առնվազն անկանխատեսելիության տիրույթ:

Ամեն դեպքում, մեզ հետ արդեն բավականին անկեղծ են խոսում: Հիշու՞մ եք ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերի հայտարարությունն այն մասին, որ «հայերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ» անցկացնել:

Հավանաբար, նույն մեթոդականից է օգտվում նաև Մոլդովայի կառավարության մամլո խոսնակը, ով համարում է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը պետք է դիտարկել որպես «ազատության համար վճարվող գին»:

Միայն թե բոլոր այս հռետորները մոռանում են այն մասին, որ եթե «ազատությունը» խիստ սուբյեկտիվ ու վերացական քաղաքական կատեգորիա է, ապա սակագները ունեն հստակ չափում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4808

Մեկնաբանություններ