Ըստ իրավապահների՝ Տիրան Խաչատրյանը, 2020 թվականի ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ի դեպ, Տիրան Խաչատրյանը նույն գործունեության համար 2020-ին արժանացել է Ազգային հերոսի կոչման՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ:
Այսպիսի բան միայն Փաշինյանի կառավարման տարիներին կարող է լինել՝ երբ մարդը նույն արարքի համար թե՛ հերոսացվի ու թե՛ կալանավորվի:
Սա է Փաշինյանի «հերոսության» մոդելի գաղնիքը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ