Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայում հայտնել է, որ առնվազն 232 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածների հետևանքով: Օդային հարվածները կենտրոնացել են խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ պատսպարվում էին: ՄԱԿ-ում Իսրայելի բանագնացը հայտարարել է, որ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն:               
 

«Սատանի կամու՞րջ», թե՞ «խաղաղության խաչմերուկ»

«Սատանի կամու՞րջ», թե՞ «խաղաղության խաչմերուկ»
08.01.2025 | 18:57

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները պերմանենտ թյուրքականությունը դոզավորված ներարկում են հանրային տեղեկատվական դիսկուրս՝ բոլորին համոզելով, որ իրենց արած քայլերն ու գործողությունները ոչ միայն «ճիշտ» են, այլ դրանցից բացի հայ իրականությունն ուղղակի «այլընտրանք չունի»: Հակառակը դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է հայ պաշտոնյա կոչված անձը խոսել այն մասին, որ «Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»:

Այո, չզարմանաք, բայց այսօր, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, ի թիվս այլ թեմաների, նման ձևակերպում է տվել Միրզոյան Արարատը: Սա՝ այն դեպքում, երբ ընդամենը երեկ Ալիևը հայտարարում էր, թե «պատրաստ է ոչնչացնել հայկական պետությունը, քանի որ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության համար»: Այսինքն, Ալիևը բացահայտ սպառնում է, հայտարարում, որ թքած ունի և՛ խաղաղության, և՛ Նիկոլի «խաղաղության խաչմերուկի» ու «դարաշրջանի» վրա, իսկ սրանք անամոթ անբարոյի նման շարունակում են իրենց միաբջիջ ողորմելիությունը և ստորաքարշ անտարբերությամբ մարմաջում են «խաղաղության» ու համաձայնագրի մասին: Ավելին, Արարատն ավելի է «կզում»՝ հայտարարելով, թե «մենք կամուրջ կհանդիսանանք»:

Ըստ էության՝ մեր «թիվ մեկ դիվանագետը» իր միտքը կիսատ է ասում, քանի որ այն, ինչն այսօր անում են նիկոլենք, «սատանի կամուրջ» կառուցելն է, որպեսզի այդ կամրջով պանթյուրքիզմը կուլ տա ողջ տարածաշրջանը և վերջնականապես բնաջնջի հայկական պետականությունը:

Թերևս, լսելով այն մտքերը, որն այսօր ուղիղ եթերում հանրայնացնում էր Միրզոյանը, հայ Մեծերին՝ Անդրանիկին, Նաթալիին, Արամին, Նժդեհին, Վազգենին ու մնացածին, ստիպեց գերեզմանում շուռ գալ: Նման թեզեր վերջին հարյուրամյակում ոչ մի հայ գործիչ երբևիցե չէր հնչեցրել և որևիցե հայ չէր էլ պատկերացնի, որ կարող է հայից նման թյուրքական պնդումմեր լսել: Իսկ Միրզոյանը լուսապսակ ճակատով հպարտորեն խոսում էր իրենց «դարակազմիկ ձեռքբերումների» մասին՝ թքած ունենալով դրանց հետևանքների վրա:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3660

Մեկնաբանություններ