Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Բնության այս տարերքնե՞րն են մեզ համար ավելի մեծ աղետ, թե Նիկոլ հայադավն իր ոհմակով

Բնության այս տարերքնե՞րն են մեզ համար ավելի մեծ աղետ, թե Նիկոլ հայադավն իր ոհմակով
08.01.2025 | 18:12

Նիկոլ հայադավի և իր հակահայ ոհմակի իշխանությունը հանդուրժելու դեպքում մենք շուտով մեր իսկ երկրում, մեր հայրենիքում դառնալու ենք ազգային փոքրամասնություն: Հայերիս և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամու և իր իշխանության վարած քաղաքականությունը տանում է ուղիղ հենց դրան:

Նայեք, թե ձեր շրջապատում արդեն որքան մեծաթիվ են աշխարհի տարբեր ծայրերից եկած և այստեղ ապրող, սովորող ու, հատկապես, աշխատող օտարերկրացիները, որոնց կարող ենք հանդիպել գրեթե ամեն քայլափոխում: Երևանի հանրային տրանսպորտում, նույնիսկ ամենաերկար, ամենաշատ ուղևորատեղ ունեցող ավտոբուսներում այլազուններն ուղևորների երբեմն մեկ երրորդն են կազմում, և պարզ է, թե այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում ժողովրդագրական և անվտանգային առումով ինչ, մեղմ ասած տխուր ու տագնապալի վիճակ ենք ունենալու:
Այլազուններին Հայաստանում պարենամթերքի և այլ ապրանքների գները չէ, որ ձգում են: Գազի, էլեկտրաէներգիայի, բնակվարձի գներն իրենց երկրներում եղած գների համեմատ միգուցե էժան են, չգիտեմ, բայց Հայաստանը պարենամթերքների գների առումով էժան երկիր չէ: Թեև այստեղ բնակչության համապատասխան հատվածի թոշակները, նպաստները, ինչպես նաև բնակչության գերակշիռ մեծամասնության աշխատավարձերը միջազգային չափանիշներով չեն, բայց բազմաթիվ պարենամթերքների գներ հավասար են կամ նույնիսկ գերազանցում են Կանադայում, ԱՄՆ-ում, եվրոպական և այլ մի շարք երկրներում եղած գներին;
Այլազուններին այստեղ ձգող կարևոր գործոններից մեկը մեր ջուրն ու կլիման, եղանակն են, և Հայաստանն այդ առումով իրենց երկրների համեմատ դրախտ է: Գալիս են, տեսնում, զգում, վայելում, հեռախոսներով իմաց տալիս, պատմում իրենց ցեղակիցներին, նրանք էլ են գալիս և այսպես շարունակ, ու հետո կամ գուցե արդեն հիմա, ինչպես ասում են, փայտով ծեծես, չեն գնա…
Կարդացեք, տեսեք, թե ինչ ահավոր վիճակ է աշխարհում. ջուր չկա, խմելու ջուրը բավական բարձր գներով վբաճառում են պլաստիկե շշերով, և այդ ջուրը մեր ջրի համեմատ, ջուր չէ… Եղանակը, կլիման մի շարք երկրներում ուղղակի ահավոր է, տարերային մի աղետը հաջորդում է մյուսին: Նայեք, թե հիմա ինչ իրավիճակ է աշխարհի բազմաթիվ երկրներում, օրինակ, Սաուդյան Արաբիայում և, թեկուզ, հենց ԱՄՆ-ում, որտեղի բարեկեցիկ կյանքով հրապուրված, գնացին ու դեռ շարունակում են գնալ բազմահազար հայաստանցիներ: Ճիշտ է, այնտեղից չէ, որ գալիս են Հայաստան, բայց այս երկրները հիշատակեցինք, որովհետև այժմ աշխարհի կլիմայական գլոբալ փոփոխություններով պայմանավորված բնական աղետներն այնտեղ են, համեմատաբար վերջերս էլ այն երկրներում էին ու դեռ վաղն էլ լինելու են նույն այն պետություններում, որոնց բնակիչներն այսօր Հայաստանում շատ մեծ թիվ են կազմում:

ԱՄՆ-ն այժմ տարերքի գրկում է
Դեռ երկու օր առաջ կար կանխատեսումը, որ հսկայական փոթորիկը կփլվի միլիոնավոր ամերիկացիների վրա ձյան և սառցե մրրիկի ձևով: Ըստ այդմ, ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան հատվածները հայտնվել են հզոր ձմեռային փոթորկի սպառնալիքի տակ, որը կարող է ազդել 62 միլիոն մարդու կյանքի վրա. այս մասին, Life.ru- ի փոխանցմամբ, հայտնել է CNN հեռուստաալիքը:
«Այս փոթորիկը վտանգավոր պայմաններ կստեղծի մեծ հարթավայրերից մինչև արևելյան ափ, ներառյալ այն գոտիները, որոնց բնորոշ չէ ձմեռային եղանակը»,- տեղեկացնելով, որ 62 մլն մարդ գտնվում է զգալի ձմեռային փոթորկի սպառնալիքի տակ, հայտնել է CNN- ը:
Հեռուստաալիքի տեղեկացմամբ, փոթորկի ազդեցության գոտում կլինի առնվազն 12 նահանգ։ Փոթորիկը կբերի ձյուն, սառույց, սաստիկ սառնամանիքներ և քամու պոռթկումներ վայրկյանում մինչև 18 մետր: Հարավում, այսինքն՝ տաք շրջաններում, սպասվում են ամպրոպներ և տեղատարափ անձրևներ:
CNN- ն ընդգծել է, որ ձյան տեղումներն ու մերկասառույցը կարող են էլեկտրամատակարարման ընդհատումներ առաջացնել: Իրավիճակը հատկապես վտանգավոր է գնահատվել ջերմաստիճանի՝ նորմայից 30 աստիճանով ցածր սպասվող նվազման ֆոնին, ինչը վտանգ է ներկայացնում էլեկտրականության միջոցով իրենց տարածքները ջեռուցողների համար, նկատի ունենալով, որ վերանորոգման բրիգադները եղանակային ծանր պայմանների պատճառով կարող են չհասցնել ժամանակին վերականգնել ցանցերը, որոնց շարքից դուրս գալը կանխատեսվել է ծանրաբեռնվածության պատճառով:
Նշվում է նաև, որ Ամանորի նախօրեին ԱՄՆ-ում փոթորիկ է եղել, որն ուղեկցվել է անձրևով և ամպրոպով։ Կայծակը հարվածել է Կապիտոլիումին, ինչպես նաև այլ հայտնի կառույցների, այդ թվում՝ Վաշինգտոնի հուշարձանին և Էմփայր Սթեյթ բիլդինգին: Սենատոր Մայք Լին Կապիտոլիումի գմբեթին ու Վաշինգտոնի հուշարձանին կայծակի հարվածն անվանել է «նախանշան»…
«РИА Новости»– ի փոխանցմամբ, CNN- ը նշել է նաև, որ ձնաբքի պատճառով էլեկտրաէներգիայի անջատումները կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ որոշ ամերիկացիների համար: Էլեկտրացանցերի վերանորոգման թիմերը կարող է պարզապես չհասնեն վնասված տարածքներ ճանապարհներին վտանգավոր մերկասառույցի պատճառով: Մարդիկ կարող են նաև առանց էլեկտրականությամբ ջեռուցման մնալ այսօր, երբ ԱՄՆ-ի Արևելքում ջերմաստիճանը նորմայից 30 աստիճանով ցածր կլինի, ընդգծվում է հոդվածում:
«РИА Новости»- ին երեկ հղում կատարելով Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերի գրասենյակի տարածած հայտարարությանը, տեղեկացրեց, որ կիրակի օրը ԱՄՆ- ի մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը գործելու է մինչև հունվարի 7-ի ավարտը, այսինքն՝ Երևանի ժամանակով մինչ վաղն առավոտ: Ինչպես համոզվել է «РИА Новости»- ի թղթակիցը, Վաշինգտոնի արվարձաններում արդեն մասամբ դատարկվել են մթերային խանութների դարակները։ Տեղի բնակիչներն առավել ակտիվ են գնում հացաբուլկեղեն, ջուր, միս, երշիկեղեն և հավ։ Թղթե սրբիչները և զուգարանի թուղթը նույնպես մեծ պահանջարկ ունեն:
ԱՄՆ- ում երեկ ավելի քան 2,3 հազար չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել երկրին պատուհասած ուժեղագույն ձմեռային փոթորկի պատճառով: «РИА Новости»– ի փոխանցմամբ , այս մասին հաղորդել է FlightAware.com. պորտալը:
«Այսօր ԱՄՆ- ում չեղյալ հայտարարված չվերթների ընդհանուր թիվը 1446 է»,- նշված է պորտալի հաղորդագրության մեջ: Բացի այդ, հետաձգվել է ավելի քան 870 չվերթ։ Չեղարկումների ամենամեծ թիվը գրանցվել է երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի շրջանում, որտեղ չի կայացել ավելի քան 780 չվերթ:
Փոթորիկը նաև էլեկտրաէներգիայի մատակարարման զգալի ընդհատումներ է առաջացրել. առանց լույսի է մնացել ավելի քան 300 000 օգտատեր: Նրանց կեսն ապրում է Կենտուկի և Վիրջինիա նահանգներում, բայց խնդիրներ են գրանցվել նաև Ինդիանայում, Արևմտյան Վիրջինիայում և Իլինոյսում:
ԱՄՆ- ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) նախազգուշացրել է, որ փոթորիկը շարունակում է իր ընթացքը միջինատլանտյան տարածաշրջանով և առաջացնում տրանսպորտային հաղորդակցության լուրջ խափանումներ:
«Լայնածավալ ձմեռային փոթորիկը Օհայոյի հովտից այսօր կտեղափոխվի միջինատլանտյան նահանգների շրջան՝ շարունակելով երթևեկության լուրջ ուշացումներ առաջացնել»,- նշված է նախազգուշացման մեջ:
ԱՄՆ- ում հզորագույն ձնաբքի պատճառով, ինչպես այսօր հղում կատարելով ամերիկյան NBC հեռուստաալիքին, տեղեկացրեց «Аргументы и факты» – ին, արդեն առնվազն 4 մարդ է զոհվել: Ըստ հրապարակման, տարերքի հետ բախվել են նահանգների մեծ մասը, այդ թվում՝ Կանզասը, Միսսուրին և Տեխասը։
Նախօրեին ամերիկացի գիտնականները նախազգուշացրել էին, որ այս փոթորիկը կարող է ամենահզորը դառնալ վերջին տասը տարվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում ուժեղ փոթորկի պատճառով առանց Էլեկտրականության են մնացել ավելի քան 8000 տնային տնտեսություններ և այլ օբյեկտներ:

Բայց սա դեռ բոլորը չէ, տարերքը պատուհասել է նաև Սաուդիան Արաբիան
Այնտեղ մեկ այլ բնույթի աղետ է, Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքների փողոցները, Life.ru- ի փոխանցմամբ, հորդառատ անձրևներից հետո ջրի տակ են անցել: Մեքքայի և Մեդինայի բնակիչները սոցիալական ցանցերում կիսվում են մոլեգնող տարերքի հետևանքները պատկերող կադրերով։
Հրապարակված կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես են ալիքները հորդառատ գետերի վերածված փողոցներից քշում, տանում մեքենաները։ Պտտահողմն էլ մի կողմից իրենն է անում… Ջրի տակ են հայտնվել նաև տներ և առևտրային շենքեր։ Տարերքից փրկվելու համար տեղի բնակիչները ավտոմեքենաները թողել են ճանապարհներին ու թաքնվել անվտանգ վայրերում։
Ինչպես նշել է Daily Mail- ը, իշխանությունները վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել ու փակել են բոլոր հասարակական վայրերը, դպրոցներն անցել են հեռավար ուսուցման: Տուժածների մասին դեռ չի հաղորդվում:
Կարդում, գրում եմ այս ամենը, ու փիքր անում՝ բնության այս տարերքնե՞րն են մեզ համար ավելի մեծ աղետ, թե Նիկոլ հայադավն իր ոհմակով…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ