Նախ՝ երկու մեջբերում ՖԲ օգտատերերի գրառումներից: ա) ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Наринэ Киракосян (учредитель,основатель. (Էկո- Մեդիա ցանց), Корреспондент (blagovest-info.ru) и Корреспондент (gazeta.ru) В прошлом: "Ереван". Журнал с акцентом и ArmInfo) «Մինչ դուք ափսոսում եք Գեղարքունիքի հավաբնում հրդեհից մահացած զինծառայողների համար, նիկոլը Իջևանում քեֆ ա անում։ Վահե Ղազարյանի Ներքին գործերի նախարար դառնալու կապակցությամբ մե քեֆ, մե խնջույք։ Ինչքան շուն ունի նիկոլը հագցրել, կապցրել հավաքել ա իրա թաղերում։ ՈՒտուշն էլ Վահե Ղազարյանի հոր Ռոբերտի անունով գրանցած ԴՈԿ կլուբ-ռեստորանում են նախատեսել։ Մտեք Տավուշի մարզպետարանի էջ, ինքներդ տեսեք ինչքան բօզի տղայ ա հավաքել հայասպան նիկոլը։ Բանակում ցրտին ախոռում ու ձներում տղերքին սպանդի ա ուղարկում, որ իր սեփական ախռանի մուսըռավոզ ունենա»։ (https://www.facebook.com/.../%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D5...):
բ) ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Margarit Yesayan (ՀՀ ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամավոր, լրագրող, բանասեր). «Երկիրը գերեզման է դարձել , մի ամբողջ ժողովուրդ է վառվում ու մեռնում․․. Բա ձայն հանեք, բա բողոքեք, մեղավորը աչքներիդ առաջ է, էսօր էլ քեֆի մեջ էր իր հորանց կողմերում, բա բողոքեք, ասեք, էդ ոնց ա լինում, որ տժժում է մահվան վրա, դեռ անթաղ երեխեքի ոսկորների վրա էս ի՞նչ դիվային խնջույք է․․»:
ԾՈՒՌԸ ՆՍՏԵՆՔ` ՇԻՏԱԿ ԽՈՍԵՆՔ
Թե՛ Նարինեն, թե՛ Մարգարիտն ու, հայերիս համար սրբապիղծ, հիշյալ պոռնկությանն անդրադարձած մյուս օգտատերերը, թերևս, աչքաթող են արել շա՜տ կարևոր մի հանգամանք. կենդանակերպը, ամենայն հավանականությամբ, նշում է իր «հաղթանակը»: Ի վերջո, Նարինե, Մարգարիտ և մյուսներ, լինենք ազնիվ և արձանագրենք. Ազատ գյուղի գոմում կարող էր ողջակիզվել, դիցուք, ո՛չ թե 15, այլ ասենք` 150 կամ տասն անգամ ավելի թվով զինվոր չէ՞: Հետևաբա՞ր… Հաշվե՛ք ու մի լա՜վ «փիքըր արեք», թե քանի՜ զինվորի կյանք է փրկել հոտած, սեռաշեղված փրԳիչը, որի համար, ինչպես ռուսը կասեր. «давно тюрьма плачет»! Համոզվեցի՞ք, որ միայն ջահելների ընտի՜ր, թա՜րմ ու տա՜ք արյուն լակող այս բոսյակ-«ублюдок»-ների բոլուկը հարազատ մնալով իրենց պապերի` «էնվեր-թալեաթ-աթաթուրք»-երի ավանդներին, մե՜ծ, շա՜տ մեծ «նվաճում» են գրանցել (ԽՍՀՄ ոգով ասած գրեթե` «հնգամյակը չորս տարում»): Ինչո՞վ նշելու ու մի լա՜վ, տեղը-տեղին լափելու առիթ չէ, եթե ողջակիզվել է ո՛չ թե 500, 1000 կամ պլյուս-մինուս 1015 զինվոր, այլ ընդամե՜նը… 15: Ի վերջո, ընդամենը 15 օջախի ծուխ մարեց: Ընդամենը 15 մայր դարձավ սևազգեստ: Ընդամենը… Մինչդեռ կարող էր ավելին լինել, չէ՞:
Հ.Գ. 1. Լափեք, որոճացե՛ք բտման տակ դրված խոզեր, բայց միշտ հիշեք Վլադիմիր Սոլովյովի հանճարեղ եզրահանգումը. «Յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը»։
Հ.Գ. 2. Դագաղով եկաք, դագաղով էլ գնալու եք:
Փիրուզա Մելիքսեթյան
22. 01. 2023