Հունվարի 7-ին Ադրբեջանի բռնապետը հայտարարեց, որ օրեր անց պետք է տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի ղեկավարների հանդիպում և ինչպես Ալիևն ասել էր, այդպես էլ տեղի ունեցավ:
Դավաճան Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումից հետո երկու կողմերն էլ հայտարարություն տարածեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը և սահմանագծումը պետք է կատարվի հյուսիցից հարավ՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահմանը:
Նախ՝ իրականում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, այլ դա Ադրբեջանի ցանկությունն է և բխում է միայն իր շահերից, ինչպես եղավ Կիրանցի և Ոսկեպարի պարագայում:
Գրեթե համոզված եմ, որ հյուսիսից հարավ սահմանազատումը կավարտվի այն պահին, երբ Բաքուն Նիկոլից նվեր ստանա, այսպես կոչված «տավուշյան անկլավները», որի արդյունքում ադրբեջանական զորքերը կհայտնվեն Ոսկեպարի և մի քանի այլ գյուղերի թիկունքում և Վանաձորից մոտ 45-50 կիլոմետր հեռավորության վրա:
Իսկ դեպի Վրաստան ճանապարհի և Վրաստան-Հայաստան գազատարի մասին էլ չասեմ...
Սա է Ադրբեջանի նպատակը, որից հետո դեպի հարավ սահմանազատումն Ալիևը կսառեցնի, քանի որ նա ԵՐԲԵՔ Հայաստանին չի վերադարձնի Բերքաբերի 900 հեկտարը, Արծվաշները, Սոթք-Խոզնավար հատվածը, Իշխանասարը, Սև լճի մեր հատվածը, Տեղ գյուղի, Ջերմուկի, Ներքին Հանդի և այլ տարածքներ:
Միայն Նիկոլի կառավարման տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:
Ի տարբերություն Հայաստանի Ադրբեջանը ԵՐԲԵՔ ինչ-որ թղթի կտորի հիման վրա Հայաստանին ոչինչ չի տա:
Ալիևը կապիտուլյանտ և Ադրբեջանի շահերը սպասարկող Նիկոլից ստանալու է մաքսիմալը, որի մասին ԵՐԲԵՔ նույնիսկ չէր էլ երազել ու այդ ամենը դարձնելու է պլացդարմ Հայաստանը կործնանելու համար:
Այսպես կոչված «տավուշյան անկլավները» Նիկոլից ստանալու համար էլ Բաքուն նախաձեռնել է սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ