նիկոլի ու իր թրքախմբի մաղձն ու քինախնդրությունը, հոգեմտավոր ճղճիմությունը սահման չունեն:
Հիմա էլ Դավիթ Սահակյանցի ու «Սահակյանց ստուդիայի», կոնկրետ՝ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի» վրա են հարձակվել:
Տարածքից են զրկում:
Ըստ այնմ, բազմաթիվ երեխաների, պատանիների, հայ մարդկանց զրկում են սիրելի գործով զբաղվելու, այդ գործում հմտանալու, վարպետանալու հնարավորությունից:
Էս աստիճան մանրախնդիր ու ճղճիմ... այ, դա՛ է նիկոլի ու նրա քպ-ոների բուն էությունը:
Հանրահայտ է, որ Դավիթ Սահակյանցն ընդդիմադիր հայացքներ ունի ու, կասկածից վեր է, որ փաշին-զադեն նպատակային քեն է հանում դրա ու ոչ միայն դրա համար:
Սահակյանցը ռեժիսոր-մուլտիպլիկատոր է ու իր բաժին պայքարը թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամիների դեմ տարել է նաև իր մասնագիտական դաշտում:
Դա էլ, հասկանալի է, նիկոլ-թուրքի ու նրա թուրք տերերի կատաղության պատճառներից մեկն է:
Davit Sahakyants ջան, ЧДНЭ՛С, չի եղել գիշեր, որ չլուսանա:
Նկարիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հետաքրքրվել, թե որն է կառավարության այդ որոշման պատճառը, քանի որ իրեն պարզ է։
Նա համոզված է, որ այդ որոշումը կապված է իր ընդդիմադիր հայացքների հետ։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ