Ես ուզում եմ ծանոթանալ ու անձամբ շնորհակալություն հայտնել այն երգիծաբանին, ով հնարել ու մեդիադաշտ է նետել այն «լուրը», թե իբր ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Ջեյմս Վենսի տատու պապը, թե պապու տատը հայ է Վան քաղաքից, իսկ Վենսի իսկական անունն է Ջիվան Վանեսյան…
Քո շնորհիվ, հարգելի երգիծաբան, բացահայտվեցին բազմաթիվ լուրջ թվացող մարդիկ, որոնք, պարզվեց, ունեն 0 կրիտիկական մտածողություն:
Զը-րո!
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ