Ո՞նց, նիկոլը Ցեղասպանություն է հերքու՞մ, հնարավոր չէ, էս ինչ անակնկալ, անսպասելի էր, շոկի մեջ եմ...
2018-ից սենց շատ «անակնկալ» բաներ են տեղի ունենում ՀՀ-ում, շատ անսպասելի, հանկարծակի ու անակնկալ...
Հիմա սա դավաճա՞ն է, գործակա՞լ, թե՞ տգետ:
Մի 5 տարի ձև էիք թափում, թե սա տգետ է, չի հասկանում. հետո իր բերանով սկսեց բաց տեքստեր ասել, արդեն էլ ձև չէր սրան պահելը էդ մասով, անցաք «ուրիշի շահերի սպասարկու» ձևակերպումներին:
Հիմա, կարծես, հանգել եք գործակալ տարբերակին, և ի՞նչ:
Ճիշտն ասած՝ ոչ մի բան:
Արձանագրվեց, մեդիա առումով «թեման քշվեց» ու դեռ քշվելու է, ապա անցավ:
Նիկոլը գաղափարական առումով շատ-շատերին է ձեռնտու, հատկապես որոշների և շատ-շատերի քաղաքական չգոյությունը իմաստավորելու, ստատուս գրելու, լայվ մտնելու, հաղորդումների գնալու, փոդքաստ անելու, կոչեր հնչեցնելու և նման բաների համար:
Ինչևէ, մի տեսակ զահլես գնացել է նույն բաները գրելուց, սպառնալիքների մասին խոսելուց, չէ՞ որ դուք այդ ամենի հետ հաշտ ու խաղաղ եք, պետության կործանման վրա աչոկ եք հավաքում. անգամ օտարն է ձեզ ասում՝ մի թողեք երկիրը վարի տա վերջնական:
Ինչևէ:
Փայերի երկիր Հայաստան:
Ալեն Ղևոնդյան