Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) սկսեց «փոքրածավալ» դրամաշնորհներ տրամադրել: Դրամաշնորհի առավելագույն չափը 10 000 եվրո է: Առաջին հայացքից գովելի նախաձեռնություն է, սակայն...
Դրամաշնորհները տրամադրվելու են այն անձանց, ում նախագծերը «միտված կլինեն կանանց, երեխաների, խտրականության ենթարկվող խմբերի, ներառական կարիքներ ունեցող մարդկանց և փախստականների կյանքի բարելավմանը, ինչպես նաև տնտեսության մեջ կանաչ վերափոխումներին նպաստող նորարարությունները»։
Այժմ եկեք մտածենք: Ի՞նչ գործ ունի Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայաստանցի կանանց և երեխաների «կյանքի բարելավման հետ»: Եթե գերմանացիներն այդ աստիճան բարի կամեցող են, ապա ինչու՞ հայաստանցի տղամարդկանց «կյանքի բարելավում» չեն կամենում: Կամ` այդ ովքե՞ր են «խտրականության ենթարկվող խմբերը»: Աղանդավորնե՞րը, համասեռամոլնե՞րը:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը որոշակի առաքելություն ունի: Վերջինս հայաստանցիների վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրում:
«Ինչու՞ եք ցանկանում Եվրոպա մեկնել, ի՞նչ եկամուտներ ունեք, որտեղի՞ց են եկամուտները, ցույց տվեք Ձեր բանկային հաշվի շարժը, վճարե՞լ եք արդյոք պետական հարկերը, ներկայացրեք ՀՀ ՊԵԿ-ի մասով ֆինանսական շարժը, որքա՞ն եկամուտ ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը...), ինչպե՞ս եք կարողացել գումար խնայել և բանկում ավանդ ունենալ, ավանդի տեսքով որքա՞ն գումար ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը...)»: Փաստորեն, սրանց համար միայն այս տեղեկությունները քիչ են: Այժմ սրանք, դրամաշնորհներ հատկացնելով, «գրանտակերներ են» հավաքագրում, որպեսզի վերջիններիս միջոցով հայ կանանց և երեխաներին հակադրեն հայ տղամարդկանց, իսկ «խտրականության ենթարկվող խմբերից» «5-րդ շարասյուն» պատրաստեն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ