Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 

Կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրը վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է

Կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրը  վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է
01.02.2025 | 17:20

Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են: Պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է: Իմ դիտարկումներով՝ պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեն արտահերթ ընտրություններ: Ինչու՞, որովհետև Թրամփի հաղթանակն առավել հավանական է դարձնում ուկրաինական պատերազմի ավարտը, որն իր հերթին առավել հավանական է դարձնում ռուսական գործոնի ազդեցության ուժեղացումը: Ուրեմն, իշխանությունը պահելու տրամաբանությանը համապատասխան, պետք է վերարտադրվել, քանի դեռ օտարերկրյա ազդեցության գործոնը չի ակտիվացել: Սա՝ առաջին փաստարկը: Երկրորդը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում: Պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացները հակասական բնույթ են կրում: Պայքար մոդերատորության համար Մոսկվայի և Բրյուսել-Վաշինգտոն տանդեմի միջև, էլեկտրոնային դիվանագիտություն Երևան- Բաքու ուղեգծով, Թեհրանի և Անկարայի անդրկուլիսյան բավականին կոշտ ճնշումներ և, մեծ հավանականությամբ, սեփական շահերից բխող պահանջներ ու նախապայմաններ: Վերջին թարմ լուրն այն է , որ 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցվել է: Հանրությունն և փորձագիտական շրջանակներն այդպես էլ տեղեկացված չեն և կռահելով են միայն կարծիքներ հայտնում: Ակնհայտ է, որ իշխող ուժի համար ավելի նպաստավոր է սկզբում՝ ընտրություններ և հետո՝ պայմանագիր, որովհետև նրա բովանդակությունը, ամենայն հավանականությամբ, բացասաբար է անդրադառնալու կառավարողների վարկանիշի վրա: Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետն ուղղակի նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ինչպե՞ս կարելի է բացատրել այս հայտարարությունը, եթե իրողությունները այլ բան են թելադրում: Իմ կարծիքով՝ վարկանիշային անկում նկատվեց կապված շրջանառության նոր հարկային օրենքի, եկամուտների համընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի թանկացման և մի քանի այլ իրադարձությունների հետ կապված, ինչպես, օրինակ, մսավաճառների միջադեպը, պաշտոնանկությունները և ներկուսակցական պառակտումները: Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքները, երբ մի կերպ հաջողվեց պահել քաղաքապետի աթոռը, արդեն հուշում են, որ առավել խնամքով պետք է վերաբերվել վարկանիշին, որպեսզի անակնկալներ չլինեն: Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց: Մնում է հաղթահարել խաղաղության պայմանագրի ներքաղաքական բացասական ազդեցության հետևանքները, եթե, իհարկե, այն կնքվի: Իմ կարծիքով՝ Ցեղասպանության, Արարատ-Արագածի և նմանատիպ այլ քննարկումները կարող են կապված լինել պայմանագրի որոշ հոդվածների բովանդակության հետ: Ամփոփելով նշեմ, որ վերոհիշյալ գործոնների հետ կապված՝ արտահերթ ընտրությունների հարցը նորից կարող է օրակարգային դառնալ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4895

Մեկնաբանություններ