Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) չի հարգում Հայաստանի օրենքները

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) չի հարգում Հայաստանի օրենքները
05.02.2025 | 16:58

Հայաստանը Գերմանիայում դեսպանություն ունի: Ի՞նչ կլինի, եթե Գերմանիայում Հայաստանի դեսպանությունն այցելուներին, մասնավորապես`ազգությամբ գերմանացի Գերմանիայի քաղաքացիներին, պարտադրի բոլոր փաստաթղթերը դեսպանություն հայերեն լեզվով ներկայացնել: Ընդ որում, ընդհանրապես չընդունի գերմաներեն լեզվով գրված փաստաթղթերը: Մեկ-երկու այդպիսի դեպք և Գերմանիայում Հայաստանի դեսպանին «կհրավիրեն» Գերմանիայի ԱԳՆ (Auswärtiges Amt) և նախարար Աննալենա Բերբոքը (Annalena Baerbock) բողոքի նոտա կփոխանցի Հայաստանին:

Գիտե՞ք ինչու:

Որովհետև, համաձայն 1963թ. ապրիլի 24-ի «Վիեննայի հյուպատոսական կապերի մասին կոնվենցիայի» 55-րդ հոդվածի 1-ին կետի, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը պարտավոր է հարգել նստավայր պետության օրենքներն ու կանոնները:

Գերմանիան Հայաստանում դեսպանություն ունի: Վերջինս այցելուներին, մասնավորապես` հայազգի Հայաստանի քաղաքացիներին, պարտադրում է փաստաթղթերը ներկայացնել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով: Ընդ որում, դեսպանությունն ընդհանրապես չի ընդունում հայերեն լեզվով գրված և ոչ մի գրություն:

Ստացվում է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը չի հարգում նստավայր պետության` Հայաստանի, օրենքները: Փաստորեն, սրանք «թքած ունեն» բոլոր կոնվենցիաների վրա: Գիտե՞ք ինչու:

Որովհետև, Հայաստանի ԱԳՆ-ն (ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia), Հայաստանի օրենքներն անարգելու համար, սրանց դեսպանին երբեք բողոքի նոտա հանձնելու համար չի «հրավիրի»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ