Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնում է ANC UK պարբերականը։ Այսօր բոլոր քաղաքական կուսակցությունների և խորհրդարանի երկու պալատների պատգամավորները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆի մոտ՝ հարգելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և կոչ անելու Միացյալ Թագավորության կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:               
 

Հայրենադարձություն. կարոտաբաղձությու՞ն, թե՞ այլ մի բան

Հայրենադարձություն. կարոտաբաղձությու՞ն, թե՞ այլ մի բան
07.03.2025 | 06:08

Իմ նախընտրած հայկական ֆիլմը «Երկունքն» է։

Ալեքսանդր Մյասնիկյանը թողնելով բարձրագույն պաշտոնները բոլշևիկյան Ռուսաստանում, եկավ համաճարակների ու սովի մեջ կենաց-մահու կռիվ մղող Երկիր Նաիրի։

Եկավ հայրական տուն, որն ուներ պետական ծանրակշիռ գործչի խիստ կարիք։
Ֆիլմում Մյասնիկյանը ներկայացվում է որպես քաղաքական փորձություններով անցած և ռազմական հաղթանակներում կոփված անհատ։

Նա եկավ իր նախնիների բնօրրանը հատուկ առաքելությամբ։

Եվ անելու այն, ինչը նախախնամությամբ սահմանված էր միայն իրեն:

Ալեքսանդր Մյասնիկյանի օրինակը հայրենադարձության չափանիշ է: Ինչպես հետագայում գրեց Եղիշե Չարենցը, պատմական առաքելություն էր նրան սահմանված… «Դու կոչված էիր լինելու ղեկավար երկրի ու դարի»։
Եվ նա եկավ ու ղեկավարեց երկիրն ու դարը։

Նա միավորեց բզկտված երկիրը, որը դառնում էր պետություն։

Հետո եկան Սարյանը, Թամանյանը…
Եկան շատերը՝ բժիշկ ու համաճարակաբան, ճարտարապետ ու լեզվաբան, գրող և ուրիշներ: Նրանք եկան շենացնելու իրենց Երկիրը Նաիրին:
Եվ սա հայության իղձի իրականացումն էր՝ ապրել և արարել հայրենիքում։

Այսպիսով նախորդ դարի առաջին հայրենադարձությունը զուտ կարոտաբաղձության դրսևորում չէր։
1922 թ.-ին Հայաստան եկավ տակավին երիտասարդ, գեղեցկադեմ և արտիստիկ մի անձ։

Ընդամենը երեսունչորս տարեկան էր, բայց ուսանել էր Վենետիկում, այնուհետեւ Միլանի գեղարվեստի ակադեմիայում, վարպետությունը կատարելագործել էր Փարիզում:
Խաղացել էր ժամանակի նշանավոր դերասանների հետ։

Նրան բոլորն էին ճանաչում և գնահատում։

Նրա առջև բաց էին համաշխարհային բեմերը, բայց նա եկավ հայրենիք, իր հետ բերելով Հրաչյա Ներսիսյանին, Մկրտիչ Ջանանին ևայլոց։ Ճշմարիտ է, Վահրամ Փափազյանը մշտապես Երևանում չի ապրել, սակայն միշտ պահել է կապը հարազատ երկրի հետ։

Մի առիթով նա ասել է. «Լենինականն իմ հոգևոր բաղնիքն է»:

Դժվար է այսօր գնահատել այն մեծ ներդրումը, որ «Երկունքի» շրջանում, այն է 1920-1930 թթ. ունեցան հայրենադարձները մեր պետության բարգավաճման մեջ։

Նշանավոր գործիչներից բացի հայրենադարձվեցին նաև ցեղասպանությունից մազապուրծ շատ ընտանիքներ։

Ի վերջո, երկու խոշոր հայրենադարձությունները նշանակալից ձեռքբերում էին։
Երկիրը շենանում էր։
Արտերկրին մեր ժողովուրդը պարգևել է փառահեղ անուններ… Վիլյամ Սարոյան և Արշիլ Գորկի,Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Արամ Խաչատրյան և…
Բայց հայրենադարձությունը ճշմարիտ է, երբ հայերը հանգրվանում են Մայր Հայրենիքում։

Մեծ հայրենադարձություն (1946-1948)

1945 թ.-ին ԽՍՀՄ Ժողկոմխորհի որոշմամբ 90 հազար սփյուռքահայեր պետք է տեղափոխվեին Հայաստան` ՀԽՍՀ։
Պատմական էր այս որոշումը, որում առկա էր քաղաքական բաղադրիչը. ԽՍՀՄ-ն ուզում էր ուժեղացնել իր հարավային սահմանը։
Խորհրդային Միությունը շահեց «Մեծ հայրենադարձություն» աննախադեպ ծրագրից։

Արտերկրի հայությունն իր հետ բերեց որոշակի մշակույթ։

Հիշենք, որ հետպատերազմյա Հայաստանում նաև կար մարդկային ներուժի խիստ պակաս։
Հայրենական պատերազմում մենք շուրջ երեք հարյուր հազար զոհ տվեցինք, շատերը տուն չդարձան։ Շատերն էլ եկան հաշմանդամ դարձած։
Նաև երկրում առկա էր որակյալ աշխատուժի պակաս, մասնավորապես քիչ էին արհեստավորները։ Կոշկակարներն ու դերձակները, ոսկերիչները, կաշեգործները:

Հայրենադարձներն էապես լրացրին բացը, Հայաստանում զարգացան արհեստները։ Նրանք նաև ունեցան իրենց աշակերտները և դպրոց ստեղծվեց։

Հայրենադարձները հաճախ բախվում էին կոշտ վերաբերմունքի, նրանց վիրավորական անվանում էին ախպար։ Երբեմն լինում էին ընդհարումներ։

Սա ցավալի երևույթ էր։

Բայց լուծված էր գլխավոր խնդիրը. ՀԽՍՀ-ն շինացավ իր զավակներով։
Կուզեի նշել հայրենադարձ գեղանկարիչներին։

Երկիր եկան Հակոբ Հակոբյանը, Հարություն Կալենցը, շատերը։

Եվ՛ Հակոբ Հակոբյանի, և՛ Հարություն Կալենցի կյանքը դյուրին չէր: Նրանք պետք է մերձենային նոր միջավայրին, շփվեին նշանավոր վարպետների հետ: Բայց նրանք փայլուն ստեղծագործական ճանապարհ անցան և նրանց արվեստը հռչակվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Հայրենադարձությունը այսօր շատ արդիական է։ Մեր երկիրը կարոտ է որակյալ ձեռքերի ևլուսավոր մտքերի։

Հայաստանի Հանրապետությունն է աշխարհասփյուռ հայության հայրենիքը։

Միակը։

Վալենտինա ԱՂԱՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ