Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Իրավիճակը մեզ համար չափազանց վտանգավոր է դառնում

Իրավիճակը մեզ համար չափազանց վտանգավոր է դառնում
13.03.2025 | 05:55

Բաքվում տեղի ունեցող «դատավարության» շրջանակներում, Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և´ հայաստանյան հանրությանը, և´ միջազգային լսարանին:

Շատ դեպքերում դրանք այնպես խնամքով են քողարկվում, որ այդ «ռումբերը» նույնիսկ հայաստանյան տեղեկատվական տիրույթում դրական լույսի ներքո են շրջանառվում, իսկ եթե նույնիսկ խնդրահարույց լինելը ֆիքսվում է, ապա դրա վտանգավորությունն իր ողջ ռիսկայնությամբ չի ընկալվում:

Անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ, որովհետև 1-2 իրականությանը մոտ տեղեկատվությունից հետո, ակնհայտ կեղծ ու վտանգավոր թեմաներ են «սղացնում»:

Իրավիճակը մեզ համար չափազանց վտանգավոր է դառնում հատկապես այն պատճառով, որ հայաստանյան կառավարիչները տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց գործառույթն ամբողջությամբ տապալել են` խիստ խոցելի դարձնելով մեր հասարակությանը:

Ու սա վերաբերվում է ոչ միայն կեղծ դատավարությանը, այլ Ադրբեջանից կիրառվող տեղեկատվական քաղաքականությանն իր ամբողջության մեջ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ