ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իշխանության աղբյուրը ժողովուրդն է

Իշխանության աղբյուրը ժողովուրդն է
03.04.2025 | 05:51

Ժողովուրդն իր ընտրությունը կատարեց Գյումրիում: Մնացած բոլոր «ծիսական պարերը» և կուլիսային պայմանավորվածություններ պարտադրելու ձգտումները ոչ այլ ինչ են, քան փորձ՝ արդարացնելու Փաշինյանի ձեռքում իշխանությունը պահելու ձեր ցանկությունը։

Պահելու այնքան ժամանակ, քանի դեռ դուք հնարավորություն չեք ունենա ինքներդ իշխանությունը վերցնելու։

Հնարավորություն չենք ունենա։ Գյումրիից առաջ էլ շանս չկար, հիմա էլ ավելի ակնհայտ է, որ շանս չեք ունենա։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ.Գ.

Կփորձեք նաև Վարդան Ղուկասյանին բանտարկել։ Բայց ձեզ ո՞վ ասաց, որ մինչ այս Ղուկասյանը չի կարող Գյումրիում մեծ հանրահավաք կազմակերպել և ասել, թե ով է կանգնած իր դեմ իրականացվող այս գործընթացի հետևում։ Կամ ո՞վ ասաց, որ իրեն բանտարկելով իր խմբակցությունը իր ձեռքից կտանեք։

Դիտվել է՝ 3511

Մեկնաբանություններ