Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՈՒ՞ր է գլորվում Հայաստանը

ՈՒ՞ր է գլորվում Հայաստանը
21.04.2025 | 21:06

Նիկոլ Փաշինյանի մտքերը միշտ հակասական են, և ոչ մեկը չգիտի, թե նրա գլխում ինչ է կատարվում։ Գուցե պատճառը այն է, որ այդ մտքերը թելադրվում են ինչ-որ այլ անձի կամ անձանց կողմից։ Նիկոլ Փաշինյանը երեկ Հայաստանի պառլամենտում հայտարարում էր, որ Հայաստանը առևտուր կանի թուրքերի հետ` թշնամի լինելով հանդերձ։ Այս մտքի հեղինակը նույն Նիկոլ Փաշինյանն է, որը երկու շաբաթ առաջ հայտարարում էր, որ այլևս հայերը թուրքերին չպիտի ընկալեն որպես թշնամի։ Վաղը նա կասի մեկ ուրիշ աբսուրդային միտք, որը կրկին կհակասի նախորդ մտքերին։ Եվ կրկին կստացվի աբսուրդ մի բան։ Հարց է առաջանում` այս ամենի արդյունքում ու՞ր է գլորվում Հայաստանը։ Դժվար է ասել, բայց մոտենում է անդունդին:

Միխայիլ ԴԵԼՅԱԳԻՆ

Տնտեսագիտության դոկտոր

Դիտվել է՝ 5922

Մեկնաբանություններ