Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Խաղաղություն հաստատելն արդեն ո՛չ թե ՈՒկրաինայի որոշելիքն է, այլ՝ ԱՄՆ-ի և ԵՄ առաջատար երկրների

Խաղաղություն հաստատելն արդեն ո՛չ թե ՈՒկրաինայի որոշելիքն է, այլ՝ ԱՄՆ-ի և ԵՄ առաջատար երկրների
26.04.2025 | 22:09

Երբ ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ, որից հետո չափազանց բարձր ոգևորություն կար, որ պատերազմը ավարտվում է, Հանրային ռադիոյի հետ զրույցում ասացի, որ քանի դեռ Ռուսաստանը հողի վրա չի լուծել Կուրսկի մարզի ազատագրման հարցը, իրատեսական չեմ համարում, որ կգնա իրական խաղաղության։

Խնդիրը և՛ Ռուսաստանի իմիջի հետ էր կապված, և՛ բանակցությունների ընթացքում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու։

Այսօր արդեն, ըստ ՌԴ Գլխավոր շտաբի զեկույցի, Կուրսկի մարզն ամբողջությամբ ազատագրված է։

Ուկրաինական կողմը թեև հայտարարում է, թե մարտերը դեռ շարունակվում են, բայց սա, հատկապես հայերիս համար, հնչում է նույնքան զավեշտալի, որքան այսօր տարիների հեռավորությունից Արծրուն Հովհաննիսյանի` «Մարտերը Շուշիի համար շարունակվում են...»-ը։

Եվ ուրեմն, իմ առաջ քաշած հիպոթեզի օգտին է խոսում ՌԴ Նախագահի և ԱՄՆ ներկայացուցչի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունը, թե Ռուսաստանը պատրաստ է բանակցություններին։

Ամեն դեպքում, խաղաղություն հաստատելը արդեն ո՛չ թե ՈՒկրաինայի որոշելիքն է, այլ՝ ԱՄՆ-ի և ԵՄ առաջատար երկրների։

Հայաստանում սա էլ, բնականաբար, կանվանեն «ինքնիշխանության համար պայքար»:

Եթե Նիկոլի գործողությունները սրանց համար ինքնիշխանության համար պայքար են, ուրեմն, Զելենսկին իսկապես հայաստանյան «գիտունների», հատկապես` ռուսախոս «հակառուսների», համատեղությամբ նաև` ռուսախոս «արևմտամետների» համար անկախության և ինքնիշխանության «արդյունավետ պաշտպանության» սիմվոլ է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8080

Մեկնաբանություններ