Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քաղաքացու պարտավորությունը, առ հայկական պետություն, հանել են վաճառքի

Քաղաքացու պարտավորությունը, առ հայկական պետություն, հանել են վաճառքի
23.05.2025 | 12:41

Զինված ուժերում ծառայությունը և հարկեր վճարելը քաղաքացու անբեկանելի պարտավորությունն է՝ առ պետություն:

Յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած գնով պաշտպանությունը պետության անբեկանելի պարտավորությունն է՝ առ քաղաքացի:

Սրանք պետականաստեղծ դրույթներ են: Սրանցից որևէ մեկի դադարումը պետության չգոյության պատճառ է:

Սրանց կառավարման տակ հայկական պետությունը հրաժարվել է սեփական քաղաքացու հանդեպ այս պարտավորությունից: Իսկ քաղաքացու պարտավորությունը, առ հայկական պետություն, հանել են վաճառքի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2395

Մեկնաբանություններ