Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ալիևին խոստացել է, որ գործը գլուխ կբերի

Ալիևին խոստացել է, որ գործը գլուխ կբերի
25.06.2025 | 13:25

Մոլեռանդ քրիստոնեական զգացմունքներով տառապող գերագույն գլխավոր ստախոսը երբեք հարցեր չունեցավ ինքն իրեն, երբ հազարավոր երիտասարդների ուղարկեց մահվան, որ իրեն դավաճան չկոչեն: Իր մոտ հարց չառաջացավ, երբ 120.000 հայի թողեց անտուն ու առանց հայրենիք: Հարցեր չեղան, երբ երիտասարդ հղի կնոջը իր ավտոշարասյունը գցեց մեքենայի տակ: Հարցեր չառաջացան, երբ թալանի դեմ պայքարի ստահոդ կարգախոսներով առաջնորդվողները դարձան թալանի մաստեր կլաս ցուցադրողներ։ Էլ չեմ խոսում Արցախում թողնված հարուստ քրիստոնեական ժառանգության մասին։ Այս շարքն անվերջ է։ Ինքն իրեն հարց չունի, ամեն ինչ լավ է արել, չէ՞ որ ձախողումը հաղթանակ է, իսկ տգիտությունը՝ ուժ։

Բայց երբ հերթը հասնում է Բաքվից եկող հրահանգների կատարմանը, դառնում է անպատկերացնելի համառ և մոլեռանդ, տվյալ դեպքում հանդես գալով խիստ հավատացյալի կեղծ կերպարի ներքո, որին ոչ մի տրամաբանող մարդ չի կարող հավատալ։

Փաշինյանը չունի որևէ իրական գործիքակազմ կաթողիկոսի դեմ, ավելին՝ իր քայլերով նա գնում է Սահմանադրության խախտման և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների դեմ՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։ Դրա համար էլ շարունակում է տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի մեթոդը, շարունակում է եկեղեցին ներսից պառակտելու կոչեր հնչեցնել, չէ՞ որ Ալիևին խոստացել է, որ գործը գլուխ կբերի։ Իսկ մոտիվն այնքան ակնհայտ է՝ Հայ առաքելական եկեղեցին չի տեղավորվում Ալիևի կողմից թելադրվող պետության մոդելի մեջ, ավելին՝ լուրջ խոչընդոտ է այդ պետության մոդելի կառուցման ճանապարհին;

Եթե Հայ առաքելական եկեղեցին դիմակայի այս հոգեբանական ու տեղեկատվական պատերազմին, տարբեր հոգևորականներ չմտնեն Փաշինյանի թելադրած կեղծ օրակարգերի մեջՙ հստակ խոսվի ու փաստերով ցույց տրվի, որ սա բացառապես Բաքվից հնչող պահանջ է, հավատացնում եմ՝ այս ամենը քաղաքական առումով ուղղվելու է հենց նույն մոլեռանդ սուտասանի դեմ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ

ծ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am