ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին-8

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին-8
30.06.2025 | 18:37

Հայաստանի Հանրապետությունում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին. հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, Հերոս զինվորները՝ մեկուսացած հաշմանդամություն ունեցողների, Հերոսածին մայրերը՝ բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող Արցախցիները՝ անտուն փախստականների, երիտասարդներն ու ուսանողները՝ չկողմնորոշված մոլորյալների, որոնց ապագայի տեսլականը Հայրենիքը լքելն է:

Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու: Դրանով այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը: Այս ամենը բերեց վերջին յոթ տարիների ընթացքում առավելապես զրո հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր:

Ներկա իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել, հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել՝ փոխարենն աղբ լցնելով հանրային խոսքի հարթակներում: Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ Հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը։

Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկրիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում, և հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է։

Պայքարելու ենք։

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3829

Մեկնաբանություններ