Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նորմալության ցուցիչ

Նորմալության ցուցիչ
23.07.2025 | 15:02

Կա՞ որևէ նորմալ հայ մարդ, ով իր արժանապատվությունը ոտնահարված չի համարում, ով համակերպվում է այս խայտառակության հետ և պատրաստվում է անհոգ ապրել, կարծես ոչինչ չի պատահել: Ով պատրաստվում է թողնել, որ իր երկրի, իր և իր ընտանիքի, մատաղ սերնդի ճակատագիրը որոշի անարժեք մանկուրտների մի ոհմակ: Որ արժեզրկի, կործանի ամեն ինչ: Որ ոչնչացնի այն ամենը, ինչն արժեք է համարում այդ նորմալ հայ մարդը: Իմ պատասխանը հետևյալն է. եթե կա, ապա թող իրեն ոչ նորմալ համարի, ոչ հայ, ոչ էլ մարդ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7990

Մեկնաբանություններ