Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Ջրելու օրը ամառային ձնագնդիկի նման մի բան ա

Ջրելու օրը ամառային ձնագնդիկի նման մի բան ա
27.07.2025 | 13:57

Մեր փողոցներում ու բակերում վարդավառից ոչ քրիստոնեական, ոչ էլ հեթանոսական ոչինչ չի մնացել։ Դրանք վաղուց մաշվել-գնացել են։ Մնացել ա վարթիվորը՝ ջրելու օրը, որը, մի տեսակ, ամառային ձնագնդիկի նման մի բան ա։ Իսկ կրոնական տոնը եկեղեցիների պատերից դուրս չի գալիս։

Վարթիվորն ազգային չարաճճիության օր ա։ Ուրիշ ազգեր էլ տենց օր ունեն, երբ լիցքաթափվում են, մի քիչ մոռանում են հոգսերը, մի քիչ հույսով լցվում, մի քիչ կրճատում իրար միջև եղած տարածությունը։

Ազգային տոնը երբեք ինքնանպատակ չի լինում, եթե ստեղծվել ա, նշանակում ա՝ դրա անհրաժեշտությունը կա։ Երևի եկեղեցուն դուր չի գալիս, որ կրոնական տոնը պոկվել ա իր հոգևոր հիմքից ու վերածվել համատարած ջրոցիի, գռեհկացել ա։ Բայց ի՜նչ արած, եթե մարդկանց պետք ա էդ լիցքաթափման օրը, ուրեմն՝ պիտի համակերպվեն։

Ոչինչ, վաղը մարդիկ կլրջանան՝ ավելի քան սովորաբար, ու կգնան գերեզմաններ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10702

Մեկնաբանություններ