ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Դուք աշխարհի լույսն եք»

«Դուք աշխարհի լույսն եք»
09.09.2025 | 11:56

«Դուք աշխարհի լույսն եք»

(Մատթեոս 5:14-16)

Աստվածաշունչը մեզ հիշեցնում է․

մենք աշխարհի լույսն ենք։

Մարդը միայն իր համար չէ ստեղծված․ նա կրում է մի լույս, որը պետք է փայլի ուրիշների ճանապարհին։

Երբեմն թվում է՝ մեր փոքր քայլերը ոչինչ չեն փոխում։ Բայց մի ժպիտը, մի բարի խոսքը, մեկին ձեռք մեկնելը հենց այն լույսն է, որը փարատում է ուրիշի մթությունը։

Աշխարհը միշտ էլ ունեցել է իր մութ անկյունները։ Բայց լույսի համար մթությունը երբեք հաղթանակ չի։ Մոմի փոքրիկ կրակը նույնիսկ ամենամեծ մթության մեջ իր տեղը բացում է։

ՈՒրեմն, թող մեր գործերն ու խոսքերը լինեն այն լույսը, որ մարդիկ տեսնեն ու դրանից ուժ ստանան։ Որպեսզի մեր լույսի աղբյուրի՝ Աստծո անունը փառավորվի։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 4479

Մեկնաբանություններ