Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Որոշեցինք կոտրվել, որ չկոտորե՞ն

Որոշեցինք կոտրվել, որ չկոտորե՞ն
10.10.2025 | 11:15

Առաջ աշխարհի հզորներն էին մեր ախոյանները:

Նրանց պարտվելն ամոթալի չէր:

Այսօր գութ ենք աղերսում ումի՞ց:

Որոշեցինք կոտրվել, որ չկոտորե՞ն․․․

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ․Գ․

Սարսափելի մղձավանջ երազներ կան, երբ այլայլված վեր ենք թռչում անկողնում, վախենում ենք քնել, որ այն չշարունակվի:

Ի՞նչ է կատարվում մեզ հետ. թե շարունակական երա՞զ է, պետք է ազգովի արթնանալ, թե դաժան իրականություն է, ապա ու՞մ և ինչի՞ն ենք սպասում: Միայն երեխաներ, կանայք ու ծերե՞ր, վա՜յ այն ազգին, որը տունն ու տան պատիվը պահող տղամարդուն թնդանոթի միս է կարծում:

Այս ամոթալի խեղճությունը մնալու է որպես ճակատի խարան:

Արդյոք շատ բարձր գին չե՞նք վճարում այսպես անպատիվ ապրելու համար:

Դիտվել է՝ 9756

Մեկնաբանություններ