Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ո՛չ թե մուրա, այլ վաստակիր»

«Ո՛չ թե մուրա, այլ վաստակիր»
15.10.2025 | 11:17

Որբանոցից փախած Օնիկը (ապագա Շիրազը) տղաների հետ հաճախ էր շրջում Գյումրու շուկայում՝ հաց կամ մի պատառ ուտելիք գտնելու հույսով։

Շուկայի ամենակոլորիտային կերպարներից մեկը՝ հայտնի զվարճաբան Պոլոզ Մուկուչը, իր վաճառասեղանի վրա շարել էր ամենահամեղ տանձերն ու խաղողը։

Մի օր, նկատելով տղաների սովահար հայացքները, Մուկուչը բարկանում է ու փորձում քշել նրանց.

– Ահա թե ինչ, էս շուկան մուրացկանների տեղ չէ, – ասում է խրոխտ ձայնով։

Բայց երբ իմանում է, որ Օնիկը բանաստեղծություններ է գրում, միանգամից մեղմանում է ու ժպտում.

– Դե որ էդպես է, ո՛չ թե մուրա, այլ վաստակիր։ Ահա քո առաջադրանքը՝ գրիր մի բանաստեղծություն… իմ տանձերի մասին։

Օնիկը, չմտածելով անգամ, սկսում է հորինել տեղում.

- Տանձը, քեռի, ծառից կեղնի,

Թե որ հասավ՝ անուշ կեղնի։

Ընկավ գետնին՝ մաս-մաս կեղնի,

Օրենքն է սա ժամանակի…

Պոլոզ Մուկուչը լուռ նայում է պատանուն՝

մի ոտքին՝ հին կոշիկ, մյուսին՝ կտորներ փաթաթած,

ու նրա դեմքի արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվում է։

– Դե եկե՛ք, տղերք, – ասում է հուզված։ – Տանձը քաղցր է, բայց մարդը՝ առավել, երբ սիրտ ունի։

Նա բոլորին հրավիրում է համտեսի, իսկ երեկոյան իր տանը կազմակերպում է փոքրիկ հյուրասիրություն՝

սոված, բայց հոգով հարուստ տղաների պատվին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 11353

Մեկնաբանություններ